Զոնդյան նեղուց (ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda), նեղուց Ինդոնեզիայում, Սումատրա և Ճավա կղզիների միջև։ Խաղաղօվկիանոսյան Ճավայի ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին[1]։ Երկարությունը 130 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը նավուղում՝ 28 մ։ Հարավարևելյան մասում խորությունը հասնում է ընդամենը 20 մետրի, ինչը խնդիրներ է ստեղծում օվկիանոսային մեծ նավերի համար: Բացի այդ, խոչընդոտներ են հանդիսանում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մակընթացային ուժգին հոսանքները, ծանծաղուտների առկայությունը, Ճավա կղզու ափերի մոտ տեղակայված նավթարդյունահանման հարթակները (պլատֆորմները):

Զոնդյան նեղուց
(ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda)
ԵրկիրԻնդոնեզիա
Բաժանում էՍումատրա և Ճավա կղզիները
Առավելագույն խորություն28 մ
Երկարություն130 կմ
Լայնություն26 կմ
Զոնդյան նեղուց (Ինդոնեզիա)##
Զոնդյան նեղուց (Ինդոնեզիա)

Զոնդյան նեղուցում կան հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ կղզիներ ու կղզյակներ: Դրանցից է Կրակատաու կղզին, որտեղ գործող նույնանուն հրաբխի[2] 1883 թ. ժայթքումը համարվում է առավել հզորներից մեկը ժամանակակից պատմության մեջ[3]

Ծանոթագրություններ

  1. Редко Яванское море относят к Индийскому океану.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Зондский пролив, 2013
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոնդյան նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 702