Աշխարհի քարտեզ
Աշխարհի քարտեզ, Երկիր մոլորակի քարտեզը, որն ընդգրկում է Երկրագնդի ամբողջ մակերեսը[1]։
Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են տարբեր տեսակի, որոնցից առավել կիրառելի են ֆիզիկականը և քաղաքականը։ Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտներ, վարչական սահմաններ, բնակավայրեր, տրանսպորտային ցանց և այլն։ Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը, ջրագրական ցանցը և ալյն։ Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն։ Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը՝ ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները։
Պրոյեկցիաներ
խմբագրելՔարտեզների ստեղծման համար կիրառվում են արտապատկերման (պրոյեկցիայի) բազմաթիվ եղանակներ։ Բոլոր պրոյեկցիաներում անխուսափելի են գծերի, հեռավորությունների, անկյունների, օբյետների ձևերի աղավաղումները, և յուրաքնաչյուր պրոյեկցիա ունի իրեն հատուկ աղավաղումների ձևը և չափը։ Ամենից հաճախ կիրառվող պրոյեկցիան համարվում է Մերկատորի պրոյեկցիան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ծովային քարտեզների համար։
-
Մերկատորի պրեյեկցիա. 82⁰ հարավ 82⁰ հյուսիս
-
Մոլվեյդի պրոյեկցիա
-
Բևեռային հավասարաանկյուն պրոյեկցիա
-
Գալ-Պետերսի պրոյեկցիա
-
Ռոբինզոնի պրոյեկցիա
Թեմատիկ քարտեզներ
խմբագրելԹեմատիկ քարտեզներում ցույց է տրվում մեկ կամ մի քանի աշխարհագրական տարրեր։ Այս քարտեզները աշխարհի մասշտաբով կարող են ներկայացնել ֆիզիկական, հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսկական պատկերը[2]։
-
Կլիմայական քարտեզ
-
Քաղաքական քարտեզ
-
Ֆիզիկական քարտեզ
-
Ածխաթթու գազի արտանետումներն ըստ երկրների
-
Կյանքի միջին տևողությունն ըստ երկրների
-
Բնակչության միջին խտությունն ըստ երկրների
-
Տրիասի ժամանակաշրջանի աշխարհի քարտեզ
Պատմական քարտեզներ
խմբագրելԱռաջին քարտեզները, որոնք պատկերել են ամբողջ երկրագունդը ստեղծվել են երկաթե դարից մինչև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և կատարելագործվել են նորագույն ժամանակաշրջանում ժամանակակից աշխարհագրության կողմից։ Պատմական քարտեզները տեղեկատվություն են տալիս հին ժամանակներում հայտնի աշխարհի մասին, որը հիմնվում է փիլիսոփայության և մշակութի վրա։ Այս ամենը էականորեն տարբերվում է ժամանակակից քարտեզագրությունից։ Այս քարտեզների շնորհիվ գիտնականները փոխանցել են իրենց գիտելիքները ապագա սերունդներին[3]։
-
Անաքսիմանդեր. աշխարհի քարտեզ (մ.թ.ա. 610–546 թթ.)
-
Պոսիդոնիուս (մ.թ.ա. 150–130 թթ.)
-
Մուհամեդ ալ Իդրիսի (1154 թվական). հյուսիսը պատկերված է վերևում
-
Լեոնարդե դա Վինչի (1514 թ.)
-
Մերկատոր (1569 թ.)
-
Վիսքհեր (1652 թ.)
-
Գերարդ վան Սչագեն (1689 թ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ American Cartographic Association's Committee on Map Projections (1988). Choosing a World Map. Falls Church: American Congress on Surveying and Mapping. pp. 1–2.
- ↑ Thematic Maps Map Collection & Cartographic Information Services Unit. University Library, University of Washington. Accessed 27 Dec 2009.
- ↑ "History of maps and cartography". emporia.edu.
Գրականություն
խմբագրել- Edson, Evelyn (2011). The World Map, 1300–1492: The Persistence of Tradition and Transformation. JHU Press. ISBN 1421404303
- Harvey, P. D. A. (2006). The Hereford world map: medieval world maps and their context. British Library. ISBN 0712347607