Երևանի աստղադիտարան
Երևանի աստղադիտարան, Երևանի պետական համալսարանի գիտաուսումնական հիմնարկություն։ Աստղադիտարանն ունի 6 սմ տրամագծով աստղադիտակ, դիտողական և չափիչ գործիքներ ու սարքեր։ Ուսումնական դիտումներ են անցկացնում համալսարանի ֆիզիկայի, մեխանիկա-մաթեմատիկական և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողները։
Երևանի աստղադիտարան | |
---|---|
Երևանի աստղադիտարանի շենքը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/6 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Ուսանողական այգում |
Նախագծի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Հիմնադրում | 1933 թվականին |
Նյութ | տուֆ |
Կառույցն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Շենքը
խմբագրելԵրևանի աստղադիտարանի շենքը կառուցվել է 1933 թվականին (նախագծվել՝ 1921 թվականին ճարտարապետ Ա. Թամանյանի կողմից)։ Համաձայն Երևանի առաջին գլխավոր հատակագծի (1924 թվական)՝ նախատեսված «Ուսանողական թաղամասի» կոմպոզիցիայի կենտրոնն է եղել Երևանի պետական համալսարանի Աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան, որտեղ էլ տեղակայված է եղել Երկրի արհեստական արբանյակների Երևանի դիտակայանը (հիմնադրվել է 1957 թվականին)։ Այստեղ ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի ծրագրով ամեն օր կատարվում էին դիտումներ, իսկ արդյունքները հրապարակցվում էին միութենական և արտասահմանյան գիտական պարբերականներում։ Շենքի ճարտարապետական հորինվածքը ներառում է ուղղանկյուն հատակագիծն և շարժական գմբեթը՝ գլանաձև, միմյանց համակցված ծավալներով։ Շենքի առաջին հարկում կան ընդարձակ լսարան և աշխատասենյակներ, երկրորդ հարկում՝ հարթակ՝ դիտման բոլոր անհրաժեշտ սարքերով։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977
Արտաքին հղումներ
խմբագրելՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/6 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 567)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի աստղադիտարան կատեգորիայում։ |