Պարսկահայք

Մեծ Հայքի նահանգ

Պարսկահայք, նահանգ Մեծ Հայքի կազմում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արշակունիների թագավորության օրոք կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։

Պարսկահայք, Նոր Շիրական
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է9 գավառ
Գլխավոր քաղաքԶարեհավան
Այլ քաղաքներՍալմաստ, Հեր
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք11 010 քառ. կմ կմԱ
Ներկայիս երկրներԻրան Իրան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
Ներկաազարիներ, քրդեր, պարսիկներ, հայեր, ասորիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՇիա իսլամ, Սուննի իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պարսկահայք, Նոր Շիրականը Մեծ Հայքի քարտեզի վրա

Պատմություն

խմբագրել

Պարսկահայք անունը առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում, իսկ նրա Հեր և Զարևանդ գավառները հիշատակվում են հին ժամանակներից և շատ հաճախ։ Պարսկահայքը գրավել է Ուրմիա լճի արևմտյան և հյուսիսային առափնյա շրջանները[1]։ Նա շրջապատված էր Ուրմիա լճով և Կորճեք ու Վասպուրական «աշխարհ»-ներով։ Պարսկահայքում շատ էին տարածված ցիռը և այծյամը։ Պարսկահայքի Հեր և Զարեվանդ քաղաքների բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը, իսկ հարավային մնացած գավառներում բավական թիվ էին կազմում նաև ատրպատականցիները[2]։

Պարսկահայքը թե՛ Արտաշեսյանների և թե՛ Արշակունիների թագավորության շրջանում միացված էր Հայկական պետությանը։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ (387 թվական) այն միացվեց Ատրպատականին և նրա կազմում էլ մնաց մինչև վերջ, բացառությամբ Հեր, Զարեհավան և Զարևանդ գավառների ու մի քանի այլ շրջանների, որոնք 9-11-րդ դարերում մտնում էին Վասպուրականի թագավորության մեջ։

Վարչական բաժանում

խմբագրել

Ըստ «Աշխարհացոյց»-ի, Պարսկահայքը կազմված էր 9 գավառներից.

  • Այլի կոչվում էր նաև Կուռիճան- կենտրոնը՝ Այլի
  • Մարի գավառ (Մարի գաւառ)- կենտրոնը՝ Մարի
  • Թրաբի- կենտրոնը՝ Նախճավան (Նախճաւան)
  • Արասխ կոչվում էր նաև Ովեա- կենտրոնը՝ Շնավհ (Շնաւհ)
  • Առնա կոչվում էր նաև Ըռնա- կենտրոնը՝ Առնա
  • Տամբեր- կենտրոնը՝ Տամբեր
  • Զարեհավան (Զարեհաւան)- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Զարավանդ (Զարաւանդ)- կենտրոնը՝ Զարավանդ (Զարաւանդ)
  • Հեր- կենտրոնը՝ Հեր

Գրականություն

խմբագրել
  • Թադևոս (Թադիկ) Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007։
  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1-5, Երևան, 1986-2001։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի ազգային ատլաս Հատոր Բ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 2007, 518 էջ https://issuu.com/90201/docs/__._________________________________bf89a06fad3ba6