Տամարա Յուֆա

ռուս նկարիչ

Տամարա Գրիգորևնա Յուֆա (ծննդյամբ` Չվանովա, մարտի 2, 1937(1937-03-02) կամ 1937[1], Կոլոդեզնայա, Բոլխովսկի գյուղխորհուրդ, Զադոնսկի շրջան, Ռուսաստան - հոկտեմբերի 6, 2022(2022-10-06)[2]), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (1999), Կարելիայի ժողովրդական նկարիչ, Կարելական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985), Կարելական ԻԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979), Պետրոզավոդսկի պատվավոր քաղաքացի։

Տամարա Յուֆա
Ծնվել էմարտի 2, 1937(1937-03-02) կամ 1937[1]
ԾննդավայրԿոլոդեզնայա, Բոլխովսկի գյուղխորհուրդ, Զադոնսկի շրջան, Ռուսաստան
Վախճանվել էհոկտեմբերի 6, 2022(2022-10-06)[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի
Ոճգրաֆիկա
Պարգևներ
 Tamara Yufa Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տամարա Յուֆան ծնվել է Լիպեցկի մարզի Կոլոդեզնայա գյուղում, 1956-1960 թվականներին սովորել է Լենինգրադի արվեստի և մանկավարժական ուսումնարանում։ 1960 թվականից դասավանդել է Կարելական ԻԽՍՀ Լադվա գյուղի դպրոցում[3], 1964 թվականից բնակվում է Պետրոզավոդսկում։

Յուֆայի գծանկարները հիմնականում ստեղծվել են «Կալևալա» էպոսի սյուժեների հիման վրա։ Նրա առաջին տարիների աշխատանքներից են՝ «Սյուոյատար» (1962), «Լոուխին և դուստր», «Պոխելիի հարսնացուն», «Այնո» (1963), «Ռունոերգիչները» (1966) և այլն։ Կոմպոզիցիաները նկարվում էին սպիտակ և սև գույնով, երբեմն օգտագործվում է օքրա («Տուոնելի Կարապը», 1965, «Մարիատտա», 1968; «Հարսնացուի լացը», 1973; «Մահվան կարապի հետևում», 1974)։ Ժամանակի ընթացքում կոլորիտը դարձավ ավելի բազմազան, ոճը դարձավ ավելի հղկված` «Կանթլիստ» (1977), «Կոմպոզիցիա» (1984), «Հարսնացու» (1982), «Պոխելա» (1984), «Այնո» (1987)։

Ստեղծել է հաստոցային կոմպոզիցիաներ՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» (եռածալ նկար, 1966), նկարազարդումներ կատարեց «Կալևալա» էպոսի (1966, 1970 և 2000 թվական), «Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը» (1970, 1978) հեքիաթի, Անդերսենի, Տոպելիուսի, Գրիմ եղբայրների, Պեռոյի և այլ հեղինակների հեքիաթների հրատարակությունների համար։ Յուֆան նաև գեղարվեստական գրապիտակների հեղինակ է[4]։

Յուֆան աշխատել է Կարելիայի ազգային թատրոնում, Կարելական տիկնիկային թատրոնում որպես բեմանկարիչ, ձևավորել է Տոպելիուսի, Իբսենի և Լինդգրենի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ։

Ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն գտնվում է Պետրոզավոդսկում գտնվող Կարելիայի Հանրապետության գեղարվեստի թանգարանում։ Յուֆայի աշխատանքները պահվում են նաև Կարելիայի Հանրապետության ազգային թանգարանում, Արխանգելսկի և Սիկտիվկարի թանգարաններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://karelia.news/news/10073891/ushla-iz-zhizni-narodnaya-khudozhnica-karelii-tamara-yufa/
  3. 70 лет назад, 2 марта 1937 года, родилась Тамара Григорьевна Юфа, график, живописец, художник книги, сценограф
  4. «Юфа, Тамара Григорьевна». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.

Գրականություն

խմբագրել
  • Справочник членов Союза художников СССР. Т. 2. М.: Советский художник, 1979. С. 628.
  • Карелия: энциклопедия: В 3 т. / Гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: «ПетроПресс», 2011. — 384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3) — С. 305.
  • Калинин Е. С. Художники Карелии. — Петрозаводск, 2000.

Արտաքին հղումներ

խմբագրել