Jump to content

«Անահիտ աստվածուհու արձանի գլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Ավետիսյան91 տեղափոխեց էջը «Անահիտ աստվածուհու գլուխ»-ից «Անահիտ աստվածուհու արձանի գլուխ»: Քննարկման համաձայն (առանց որոշիչ հոդի)
(Տարբերություն չկա)

17:12, 20 Սեպտեմբերի 2024-ի տարբերակ

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Անահիտ աստվածուհու արձանը
Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրի
տեսակկիսանդրի
երկիրՓոքր Հայք
Բրիտանական թանգարան, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
«Հին Հունաստան և Հռոմ բաժին»
նյութբրոնզ
բարձրություն35.5 սմ × 31 սմ × 23.6 սմ[1]
ստեղծվել էմ․թ․ա․ 4-րդ դարից-մ․թ․ա․ 1-ին դար
ստեղծման վայրՍատաղ, Փոքր Հայք (ներկայումս՝ Գյումյուշհանե, Թուրքիա)
ոճհելլենիստական

Անահիտ աստվածուհու արձանի գլուխը, հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն նվիրված հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում[2] (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 4-2-րդ դարերին։

1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ Այն պահվում է թանգարանի թիվ 22՝ «հունական և հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի («Սատաղյան Աֆրոդիտե»)[3]։ Արձանի պատկանելիության շուրջ վեճը մինչ օրս շարունակվում է, քանի որ որոշ մասնագետներ կիսանդրին վերագրում են նույնիսկ Վեներային։

Թանգարանային նմուշի վերաբերյալ դիտարկումներով 1890 թվականին հանդես է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում՝ պնդելով, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն։ Բազմաթիվ գիտնականներ որդեգրել են այս տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտածոյի հայտնաբերման վայրի մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզայում (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։

Անահիտ աստվածուհու արձանային մասունքը կարևոր իմաստավորում ունի հայկական իրականությունում և խորհրդանշում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմությունն ու մշակույթը։

2024 թվականի սեպտեմբերի 16-ին Միացյալ Թագավորությունից Հայաստան են բերվել պտղաբերության, մայրության հայոց աստվածուհի, ոսկեմայր Անահիտի գլխաքանդակը և ձախ ձեռքը:

2024-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում աստվածուհին կներկայացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում։ Արձանը Հայաստանում կլինի մինչև 2025-ի մարտի 21-ը։[4]։

Ծանոթագրություններ

  1. Ներսեսյան, Վրեժ (2001). «Bronze Head of Aphrodite/Anahit». Treasures from the Ark: 1700 Years of Armenian Christian Art («Գանձեր տապանից. Հայ քրիստոնեական արվեստի 1700 տարիները». Լոս Անջելես: Փոլ Գեթիի թանգարան. էջեր 114–115. ISBN 9780892366392.
  2. Բեննեթ, Ջուլիան (2007). «Two New Centurions of the "Legio IIII Scythica"». Latomus. Société d'Études Latines de Bruxelles. 66 (2): 405. JSTOR 41545245. «...the bronze head of Aphrodite from Satala in classical Armenia Minor, acquired by the British Museum in 1873...»
  3. «The Satala Aphrodite». Բրիտանական թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Առաջին Ալիք». 2024-09-16.