Jump to content

«Ճուռականման արծիվ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 34. Տող 34.


== Սնունդ և բազմացում ==
== Սնունդ և բազմացում ==
Ճուռակային արծիվը սնվում է միջին չափի [[Կաթնասուններ|կաթնասուններով]] և [[Թռչուններ|թռչուններով]]՝ [[Ճագար|ճագարներով]], [[Նապաստակներ|նապաստակներով]], մոխրագույն [[Կաքավ|կաքավներով]], վայրի [[Աղավնիներ|աղավնիներով]], [[Ագռավներ|ագռավներով]] և այլն: Ճուռակային արծիվը որս է անում հիմնականում գետնին, ինչպես նաև օդում՝ հենակետի նման: Վերջերս [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայում]] ճուռակային արծիվները հաջողությամբ օգտագործվել են որպես որսորդական թռչուններ<ref name="floranimal" />:
Ճուռակային արծիվը սնվում է միջին չափի [[Կաթնասուններ|կաթնասուններով]] և [[Թռչուններ|թռչուններով]]՝ [[Ճագար|ճագարներով]], [[Նապաստակներ|նապաստակներով]], մոխրագույն [[Կաքավ|կաքավներով]], վայրի [[Աղավնիներ|աղավնիներով]], [[Ագռավներ|ագռավներով]] և այլն: Ճուռակային արծիվը որս է անում հիմնականում գետնին, ինչպես նաև օդում՝ հենակետի նման: Վերջերս [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայում]] ճուռակային արծիվները հաջողությամբ օգտագործվել են որպես որսորդական [[թռչուններ]]<ref name="floranimal" />:


[[Հունվար|Հունվարի]] վերջից մինչև [[Ապրիլ|ապրիլի]] կեսը, սովորաբար, դնում է 2 [[ձու]] (հազվադեպ 1 կամ 3), որոնք հիմնականում էգերի մոտ 37-40 օրվա ընթացքում ինկուբացվում են: Ճուտերը թևավոր են դառնում 60-65 օրվա ընթացքում: Զույգ կազմելու կապը ծայրաստիճան ուժեղ է, և նրանք կարող են միասին մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Լինելով բնի կողքին, երկու զույգերն էլ միմյանց հետ կատարում են տարատեսակ շարժումներ՝ խաղում օդում<ref name="tspec">[http://www.tspec.ru/xishhnye/print:page,1,69-yastrebinyj-orel.html DataLife Engine &gt; Версия для печати &gt; Ястребиный орёл<!-- Заголовок добавлен ботом -->]{{Недоступная ссылка|date=Июль 2019 |bot=InternetArchiveBot }}</ref>:
[[Հունվար|Հունվարի]] վերջից մինչև [[Ապրիլ|ապրիլի]] կեսը, սովորաբար, դնում է 2 [[ձու]] (հազվադեպ 1 կամ 3), որոնք հիմնականում էգերի մոտ 37-40 օրվա ընթացքում ինկուբացվում են: Ճուտերը թևավոր են դառնում 60-65 օրվա ընթացքում: Զույգ կազմելու կապը ծայրաստիճան ուժեղ է, և նրանք կարող են միասին մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Լինելով բնի կողքին, երկու զույգերն էլ միմյանց հետ կատարում են տարատեսակ շարժումներ՝ խաղում օդում<ref name="tspec">[http://www.tspec.ru/xishhnye/print:page,1,69-yastrebinyj-orel.html DataLife Engine &gt; Версия для печати &gt; Ястребиный орёл<!-- Заголовок добавлен ботом -->]{{Недоступная ссылка|date=Июль 2019 |bot=InternetArchiveBot }}</ref>:

16:30, 17 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Ճուռականման արծիվ
Ճուռականման արծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Արծիվներ
Տեսակ Ճուռականման արծիվ
Լատիներեն անվանում
Aquila fasciatus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճուռականման արծիվ[1] (լատին․՝ Aquila fasciata կամ Hieraaetus fasciatus) ճուռակների ընտանիքի խոշոր թռչուն:

Բնութագիր

Թևերիի երկարությունը 46-ից 55 սմ է, ընդհանուր երկարությունը 65-75 սմ, քաշը 1,5-2,5 կգ: Չափահաս թռչունների մեջքի գույնը սև-դարչնագույն է, պոչը՝ մոխրագույն, լայնակի մուգ նախշով: Երիտասարդ ճուռականման արծվի մեկ տարեկանի հանդերձանքը կարմրավուն է՝ փորի և կրծքավանդակի, ինչպես նաև գլխի և պարանոցի վրա կան կարմիր գծեր: Մեծահասակների մոտ մարմնի գունավորումը նման է ծիածանի մի քիչ դեղնավուն, իսկ երիտասարդ թռչունների մոտ՝ գունատ շագանակագույն: Կտուցը մոխրագույն-սև է, ճանկերը սև է, թաթերը՝ դեղին: Էգ թռչունները ավելի մեծ են, քան որձ թռչունները:

Տարածվածություն

Ճուռականման արծիվը տարածված է Արևելյան կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում (բացառությամբ Սահարայի), Առաջավոր, Կենտրոնական և Հարավային Ասիայում՝ Փոքր Սունդայի կղզիներում: Փոքր թվով ճուռականման արծիվ է հանդիպում Կենտրոնական Ասիայում՝ Թուրքմենստանից և Տաջիկստանից հարավ մինչև հյուսիսում գտնվող Կարաթաու լեռները[2]: Ճուռականման արծիվերը նախընտրում են ապրել քսերոֆիտ թփերով շրջապատված վայրերում[3]:

Սնունդ և բազմացում

Ճուռակային արծիվը սնվում է միջին չափի կաթնասուններով և թռչուններով՝ ճագարներով, նապաստակներով, մոխրագույն կաքավներով, վայրի աղավնիներով, ագռավներով և այլն: Ճուռակային արծիվը որս է անում հիմնականում գետնին, ինչպես նաև օդում՝ հենակետի նման: Վերջերս Արևմտյան Եվրոպայում ճուռակային արծիվները հաջողությամբ օգտագործվել են որպես որսորդական թռչուններ[2]:

Հունվարի վերջից մինչև ապրիլի կեսը, սովորաբար, դնում է 2 ձու (հազվադեպ 1 կամ 3), որոնք հիմնականում էգերի մոտ 37-40 օրվա ընթացքում ինկուբացվում են: Ճուտերը թևավոր են դառնում 60-65 օրվա ընթացքում: Զույգ կազմելու կապը ծայրաստիճան ուժեղ է, և նրանք կարող են միասին մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Լինելով բնի կողքին, երկու զույգերն էլ միմյանց հետ կատարում են տարատեսակ շարժումներ՝ խաղում օդում[4]:

Չինաստանում ճուռականման արծվի բնադրումը սկսվում է մարտին, Հնդկաստանում՝ նոյեմբերից փետրվար ամիսներին: Թուխս նստելը տևում է մոտ 40 օր, ճուտերը թռչում են մոտ 8-10 շաբաթականից[2]:

Պահպանություն

Եվրոպական շատ տարածքներում ճուռականման արծիվը ոչնչացման վտանգի տակ է: Պատճառը կարող է լինել մարդու կողմից ոչնչացումը և այս տեսակի կենսամիջավայրի փոփոխությունը, էլեկտրագծերի լարերից թռչունների մահը և հիմնական սննդի քանակի նվազումը[4]:

Պատկերասրահ

Հղումներ

Ճուռականման արծիվ

Ծանոթագրություններ

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 45. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. 2,0 2,1 2,2 http://www.flora(չաշխատող հղում) nimal.ru/pages/animal/o/1171.html
  3. Ястребиный орёл(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 DataLife Engine > Версия для печати > Ястребиный орёл(չաշխատող հղում)