Jump to content

Բակալավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բակալավր, բարձրագույն կրթության համապատասխան կրթական ծրագրերը յուրացրած անձանց շնորհվող առաջին, նախնական ակադեմիական աստիճանը կամ որակավորումը: Բարձրագույն կրթության առաջին մակարդակը ներառված է Բոլոնիայի հռչակագիրում[1]:

Բակալավրիատը բարձրագույն կրթություն ստացած անձն է, որը հաստատվում է բակալավրի դիպլոմով, ակադեմիական աստիճանի կամ բակալավրի որակավորման շնորհմամբ[1][2]:

Կիրառական բակալավրիատը ուսուցման հատուկ մեթոդիկա է, մասնագետի գիտելիքների ստանդարտություն, որի դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները ստանում են գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ են տալիս միանգամից, առանց լրացուցիչ պրակտիկաների մասնագիտորեն աշխատելու համար: Ռուսաստանի Դաշնության կրթական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման փորձը ներդրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2009 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ՝ «Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման վերաբերյալ փորձի անցկացման մասին» օրենքով[3]:

Ծագումը

Ռուսերենում «Բակալավր» բառը հայտնի է XVIII դարից. առաջին անգամ այն հիշատակել է 1757 թվականին: Հայտնի է այս բառի միջնադարյան իմաստը՝ «baccalaureus < baccalarius», որը նշանակում է «աղքատ կամ երիտասարդ ասպետ կամ գույքի սեփականատեր»: Լատիներեն իմաստը որոշ բանասերներ մեկնաբանում են որպես «դափնով զարդարված» կամ «դափնու ճյուղ»: Որոշ բանասերներ էլ, բառի ծագման տարակարծությունը կապում են ազգային առանձնահատկությունների հետ[4]:

Չնայած մեծ թվով տարբերակների՝ բակալավր բառը ռուսերենում պաշտոնապես օգտագործվում է որպես իրավական թարգմանություն անգլերեն՝ «bachelor' s degree» բակալավրի աստիճան բառից[5]:

Բակալավրի դիպլոմ

  • Բակալավրի դիպլոմը աշխատանքի ընդունվելիս իրավունք է տալիս զբաղեցնել պաշտոն, որի համար բարձրագույն կրթությունը նախատեսել է որակավորման հատուկ պահանջ[1]:
  • Բակալավրի դիպլոմը նաև իրավունք է տալիս շարունակել ուսումը մագիստրատուրայում[1]:

Բակալավրի դիպլոմը անձի բարձրագույն մասնագիտական կրթություն ունենալու մասին փաստաթուղթ է[6], որով հաստատվում է բարձրագույն մասնագիտական կրթության ավարտը:

Ռուսական կայսրությունում

Նախահեղափոխական Ռուսաստանում կիրառված բակալավրի գիտական աստիճանը տարբերվում է ժամանակակից բակալավրի աստիճանից: Ռուսական կայսրությունում բակալավրի ակադեմիական աստիճանը առաջին գիտական աստիճանն էր: Բակալավրի գիտական աստիճանը Մոսկվայի համալսարանում շնորհվել Է 18-րդ դարում՝ եվրոպական համալսարանների նմանողությամբ և կանոնադրական օրինաչափություններից դուրս: Մոսկվայի համալսարանում փիլիսոփայության բակալավրի կոչում առաջին անգամ տրվել է 1764 թվականին համալսարանական վարժարանի կրտսեր դասախոս Իվան Ֆյոդորովիչ Յակովլևին: 1779 թվականին բացվել է ուսուցչական ճեմարան՝ համալսարանական վարժարանի ուսուցիչներ պատրաստելու համար: Ուսուցչական ճեմարանը պահվել է բարերարների միջոցներով: Համալսարանի ուսանողներին շնորհվել է բակալավրի կոչում: 19-րդ դարասկզբի բարեփոխումների ընթացքում մանկավարժական ճեմարանի փորձը հաշվի է առնվել ռուսական համալսարաններում մանկավարժական ինստիտուտներ ստեղծելիս:

Ռուսական դաշնությունում

Ռուսաստանի դաշնությունում բակալավրի աստիճան սկսել են շնորհել 1996 թվականից[7]: Բակալավրի որակավորում (աստիճան) ստանալու համար ուսուցման նորմատիվ ժամկետը առնվազն 4 տարի է: Որակավորումը շնորհվում է պետական ատեստավորման հանձնաժողովի նիստում կայացած ավարտական աշխատանքի պաշտպանության արդյունքների հիման վրա: Ռուսաստանում բակալավրի աստիճանը բարձրագույն մասնագիտական կրթության վկայական է: Բակալավրի որակավորումը աշխատանքի ընդունվելիս քաղաքացուն տալիս է պաշտոն զբաղեցնելու իրավունք, որի համար որակավորման պահանջներով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթություն: Բակալավրի աստիճան ունեցող անձինք ատենախոսության պաշտպանությամբ կարող են հայցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության «Գիտական աստիճանների շնորհման կարգի մասին» որոշման և Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության որոշման համաձայն[6][8]:

Եվրոպական միությունում և անգլիախոս երկրներում

Տարբեր երկրներում և տարբեր ուղղություններով բակալավրի ուսուցման ժամկետները տատանվում է 3-ից մինչև 6 տարի: Ուսուցման ժամկետը կախված է տարբեր երկրներում դպրոցական և մինչհամալսարանական ուսուցման առանձնահատկություններից, ինչպես նաև՝ ստացող մասնագիտության բարդությունից: Եվրոպական միությունում, Կանադայում և Միացյալ նահանգներում մասնագիտությունների համար սահմանվում է 4 տարի, մինչդեռ բժշկական կրթության համար՝ 5-ից 6 տարի[9]: Բակալավրի աստիճանը ստանալուց հետո շրջանավարտն իրավունք ունի աշխատել ստացած մասնագիտությամբ և զբաղեցնել բարձրագույն կրթություն պահանջող պաշտոններ, ինչպես նաև իրավունք ունի ուսումը շարունակել մագիստրատուրայում: Եվրոպական միության և Հյուսիսային Ամերիկայի երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեծամասնությունը բակալավրիատից հետո չի շարունակում մագիստրատուրայում ուսումը[9][10], քանի որ բակալավրիատն արդեն իսկ հաստատում է լիարժեք բարձրագույն կրթությունը: Մագիստրատուրայում ուսումը շարունակում են ավելի հաճախ այն ուսանողները, ովքեր նախատեսում են զբաղվել գիտական հետազոտություններով կամ դասախոսական գործունեությամբ: Կանադայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում բակալավրի աստիճանը բաժանվում է պարզ և պատվավոր աստիճանների [11]:

Ֆրանսիայում «բակալավրիատ» բառը (baccalauréat) այլ նշանակություն ունի. այս երկրում դա նշանակում է միջնակարգ կրթության վկայագիր (ատեստատ):

Ղազախստանում

Ղազախստանում բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրով բակալավրի ակադեմիական աստիճանի շնորհմամբ ուսուցումն ավարտած անձինք կարող են զբաղեցնել պաշտոններ, որոնց համար որակավորման պահանջներով նախատեսվում է բարձրագույն կրթության առկայություն: Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի բովանդակությունը նախատեսում է հանրակրթական առարկաների ցիկլի ուսումնասիրություն, հիմնական առարկաների, պրոֆիլային առարկաների ցիկլի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների գծով մասնագիտական պրակտիկայի ընդունում: Համալսարաններն իրավունք ունեն մրցութային հիմունքներով մշակել և ներդնել նորարարական կրթական ծրագրեր, որոնք պարունակում են որակապես կատարելագործված տեխնոլոգիաներ, ուսուցման մեթոդներ և ձևեր: Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի յուրացման ժամկետը սահմանվում է բարձրագույն կրթության պետական համապարտադիր ստանդարտով և պետք է կազմի առնվազն 4 տարի:

Վրաստանում

Բակալավրը ակադեմիական աստիճանի դափնեկիր է, որը շնորհվում է անձին՝ ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի առաջին աստիճանը հաղթահարելուց հետո: Բակալավրիատը ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագիր է, որը նախատեսում է համապատասխան մասնագիտության տեսական հիմքերի ուսումնասիրություն, որոնք անհրաժեշտ են անձի աշխատանքի և մագիստրատուրայում հետագա ուսումնառության համար:

Ադրբեջանում

Բակալավրը բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան է, որը շնորհվում է բակալավրիատն ավարտած անձանց: Բակալավրիատը բարձրագույն կրթության առաջին մակարդակն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստում համապատասխան մասնագիտությունների գծով: Բակալավրիատի կրթական մակարդակում պատրաստվում են բարձրագույն կրթությամբ մասնագետներ առանձին մասնագիտությունների կրթական ծրագրերով՝ լրիվ միջնակարգ կրթության և միջին մասնագիտական կրթության հիման վրա: Բակալավրիատում կրթությունը ավարտած անձը ճանաչվում է բարձրագույն կրթություն ունեցող անձ: Բակալավրիատն ավարտած շրջանավարտներին շնորհվում է բակալավրի բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան: Բակալավրիատի շրջանավարտների աշխատանքային գործունեությունն ընդգրկում է աշխատանքային բոլոր ոլորտները՝ բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական գործունեության և գիտամանկավարժական գործունեության ոլորտները[12]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Федеральный закон «О высшем и послевузовском профессиональном образовании»». Минобрнауки РФ. 2012-03-01. Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին. Վերցված է 2019-07-18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Закон Республики Казахстан от 27 июля 2007 года № 319-III «Об образовании» (с изменениями и дополнениями по состоянию на 03.12.2015 г.)» (ռուսերեն). Zakon.kz. Վերցված է 2018-06-08-ին.
  3. «Приказ Минобрнауки РФ от 16.10.2009 N 423». rulaws.ru. Վերցված է 2020-02-22-ին.
  4. {{книга|заглавие=Этимологический словарь русского языка Московского университета]]|ответственный=Автор-составитель [[Шанский, Николай Максимович|Н. М. Шанский|место=М.|издательство=Московский государственный университет|Издательство Московского университета|год=1965|том=I, выпуск 2|страницы=13—14|страниц=272|тираж=20000}}
  5. «Бакалавр». Русско-английский юридический словарь. Վերցված է 2018-06-08-ին.
  6. 6,0 6,1 Письмо Министерства образования и науки России от 04.04.2012 № 09-484 «О требованиях к уровню образования соискателей учёных степеней» Արխիվացված է Ապրիլ 22, 2017 Wayback Machine-ի միջոցով:
  7. «Федеральный закон от 22.08.1996 N 125-ФЗ». www.russia.edu.ru. Վերցված է 2018-06-08-ին.
  8. Постановление Правительства Российской Федерации от 24 сентября 2013 г. № 842 О порядке присуждения учёных степеней
  9. 9,0 9,1 «Bachelors degrees». Education and learning (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին. Վերցված է 2018-06-08-ին.
  10. Bachelor’s degree or higher(անգլ.)
  11. Postgraduate qualifications(անգլ.)
  12. «Закон Азербайджанской Республики об Образовании». Министерство образования Азербайджанской Республики (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)