Jump to content

Մաուրո Իկարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մաուրիո Իկարդի
իսպ.՝ Mauro Icardi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մաուրո Էմանուել Իկարդի Ռիվերո
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիա, Արգենտինա
Հասակ 181 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր
Համար 9
Պատանեկան կարիերա
2001-2008
2008-2009
2009-2010
Իսպանիա Վեսինարիո
Իսպանիա Բարսելոնա
Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013
2013-
Իտալիա Սամպդորիա
Իտալիա Ինտեր
33 (11)
58 (31)
Ազգային հավաքական
2012-2013
2013-
Արգենտինա Արգենտինայի ՖԱՀ (Մ21)
Արգենտինա Արգենտինայի ՖԱՀ
5 (3)
1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաուրո Իկարդի (իսպ.՝ Mauro Emanuel Icardi Rivero) (փետրվարի 19, 1993)։ Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։ 2001 թվականից սկսել է հանդես գալ Վեսինարիո ակումբում, որի կազմում անցկացրել է 7 տարի և խփել 500 գոլ։ Հանդես է գալիս միլանյան Ինտերում և Արգենտինայի ազգային հավաքականում։

Կարիերա

Բարսելոնա

2008 թվականին Իկարդին պայմանագիր է կնքում կատալոնական Բարսելոնայի հետ։ 2008/2009 մրցաշրջանում նա տեղափոխվում է ակումբի մինչև 17 տարեկանների թիմ։ Հաջորդ մրցաշրջանում նա սկսում է հանդես գալ ակումբի մինչև 19 տարեկանների թիմ։ Կատալոնական ակումբում անցկացրած տարիներին նա դառնում է ակումբի լավագույն ռմբարկու և թիմի հետ նվաճում է Իսպանիայի չամպիոնի տիտղոսը, դառնում է երկրի գավաթակիր և 2010 թվականին հաղթում է երիտասարդական Չեմպիոնների լիգան։

Սամպդորիա

2011 թվականի հունվարի նա վարձակալական հիմունքներով տեղափոխվում է իտալական Սամպդորիա։ Նա այնտեղ անցկացնում է կես մրցաշրջան և դառնում է 19 գոլի հեղինակ հռչակվելով առաջնության լավագույն ռմբարկու։ 2012 թվականի ամռանը Սամպդորիան գնում է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ 2012/2013 մրցաշրջանում հանդես գալով իտալական ակումբի կազմում 33 խաղում դառնում է 11 գոլի հեղինակ։

Ինտեր

2013 թվականի ամռանը Ինտերը հայտարարում է երիտասարդ հարձակվողի գնման մասին։ 2013 թվականի օգոստոսի 25-ին առաջին հանդիպումն է անցկացնում Ջենովայի դեմ։ Իսկ առաջին գոլը Ինտերի կազմում հեղինակել է 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Յուվենտուսի հետ խաղում։

Ձեռքբերումներ

Բարսելոնա

  • Իսպանիայի չեմպիոն 2009/2010
  • Իսպանիայի գավաթակիր 2009/2010
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2010

Անձնական ձեռքբերումներ

  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու 2008/2009, 2009/2010
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու 2011/2012

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրո Իկարդի» հոդվածին։