Իվան Զարուդնի
Արտաքին տեսք
Իվան Զարուդնի | |
---|---|
Ծնվել է | 1670 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական թագավորություն |
Վախճանվել է | 1727 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Կազակական հետմանություն, Ռուսական թագավորություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Կիև-Մոգիլայան ակադեմիա |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ivan Petrovich Zarudny Վիքիպահեստում |
Իվան Պետրովիչ Զարուդնի (1670, Կիև, Ռուսական թագավորություն - 1727, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն, Ուկրաինա), ճարտարապետ և նկարիչ։
1701 թվականից Մոսկվայում եղել է պետական ծառայության մեջ։ Մոսկվայի Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու (այսպես կոչված՝ Մենշիկովի աշտարակ, 1704-1707) ստեղծողն է։ Զարուդնիի գծանկարներով են կատարվել 1719 թվականին՝ Տալլինի Պրեոբրաժենսկի կաթողիկեի և 1722-1727 թվականներին՝ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի կաթողիկեի ավագ խորանների բազմահարկ, փայտյա փորագրված պատկերակալները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Զարուդնի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 672)։ |