Քարխե
Արտաքին տեսք
Քարխե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 870 |
Ավազանի մակերես | 50 000 կմ² |
Ջրի ծախս | 220 |
Ջրահոսք | |
Ակունք | Սեյմերրե/Քեշգանրուդ |
Ակունքի տեղակայում | 33.095856/47.526058 |
Բարձրություն | 520 մ |
Գետաբերանի տեղակայում | 31.782302/47.869402 |
Բարձրություն | ≈ 5 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Սեյմերե, Shavur River? և Kashkan River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Խուզեսթան[1] |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Քարխե, գետ Իրանում։ Երկարությունը 870 կմ է, ավազանի մակերսը՝ 50 հազար կմ²[2][3]։
Սկիզբ է առնում Սեյմարե և Քեշգանրուդ գետերի միախառնումից։ Վերին և միջին հոսանքներում հիմնականում հոսում է խոր կիրճերով, երբեմն՝ ձորերով, ստորին հոսանքում՝ Խուզիստանյան ցածրավայրով, որտեղ բաժանվում է երկու բազուկի և թափվում է Խաուր էլ Մուրայս ճահիճը։
Շատ էլ Մալիխ և Նահր էլ Կախլա գետերի վրայով հոսում է դեպի Տիգրիս[4]։
Վարարում է գարնանը լեռների ձնհալի ժամանակ, հորդանում է ամառային անձրևներին, ձմեռ-աշուն սեզոնին դառնում է սակավաջուր։
Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 220 մ³/վրկ է։ Քարխեի ավազանը ոռոգում է ավելի քան 100 հազար հեկտար հողատարածություններ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Hazlitt, William (1851). «page 108». The Classical Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 3-ին.
- ↑ Bosworth, A. B. (1993). Conquest and Empire: The Reign of Alexander the Great. Cambridge University Press. էջ 88. ISBN 0-521-40679-X.
- ↑ Potts, Daniel T. (1999). The Archaeology of Elam: Formation and Transformation of an Ancient Iranian State. Cambridge University Press. էջ 236. ISBN 0-521-56496-4. «One refers to his camp while on campaign and to action near the Ulai, the modern Karkheh river, in Khuzistan»
- ↑ «Economic news in brief (Apr. 9)». Mehr News Agency. 2006 թ․ ապրիլի 9. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարխե» հոդվածին։ |
|