Զոֆիա Յարոշևսկայա
Զոֆիա Յարոշևսկայա լեհ.՝ Zofia Jaroszewska | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1902[1][2][3] |
Ծննդավայր | Իրբիտ, Irbitsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1985[1][2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սալվատորի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Zofia Jaroszewska Վիքիպահեստում |
Զոֆիա Յարոշևսկայա (սեպտեմբերի 25, 1902[1][2][3], Իրբիտ, Irbitsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1985[1][2][3], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), թատրոնի, կինոյի և հեռուստաընկերության լեհ դերասանուհի, ռեժիսոր, ուսուցիչ։ Լեհաստանի պետական մրցանակի դափնեկիր (1953, 1955, 1968 թվականներ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որոշ ժամանակ սովորել է դաշնամուր նվագել Վարշավայի կոնսերվատորիայում, հետո 1921-1922 թվականներին սովորել է Վարշավայի դրամատիկական դպրոցում։ 1922 թվականին ավարտեց Վարշավայի երաժշտական կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը (Հիմա Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան)։
1923 թվականին դեբյուտեց Զիգմունտ Կրասինսկովի «Իրիդիոն» դրամայի Էլսինոյի կերպարում, Լեհական Վիլնյուսի թատրոնում։ Ելույթ է ունեցել Վարշավայի, Կրակովի և Վիլնյուս թատրոններում։
1928 թվականից, երկրորդ համաշխարհայի պատերազմի սկզբից առաջ, դարձավ Կրակովի Սլովացկովի անվան թատրոնի դերասանուհի։ Գերմանական օկուպացիայի ժամանակ նա աշխատել է քաղաքի էլեկտրակայանում։
Ազատումից հետո շարունակեց ելույթ ունենալ Կրակովի բեմերում, Յուլիուշ Սլովացկովի անվան թատրոնում (1945-1946 թվականներ, 1955-1957 թվականներ և 1961-1972 թվականներ), Դրամատիկական թատրոնում (1946-1954 թվականներ) և Հին թատրոնում (1954-1955 թվականներ և 1957-1961 թվականներ)։
Խաղացել է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկական դերեր։ 1963-1972 թվականներին դասավանդել է Կրակովի Պետական բարձրագույն թատերական դպրոցում։ 1967 թվականից եղել է Լոջի կինոդպրոցի պրոֆեսոր։
Մասնակի թատրոնի դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերիլա, Ա. Միզկեվիչի «Քեռիներ»
- Լուիզա, Ա. Տոլստոյի «Դանտոնի Մահը»
- Ամալիա, ֆ. Շիլլերի «Ավազակներ»
- Լյուբով Յարովայա, Կ. Տրենեվայի «Լյուբով Յարովայա»
- Աննա Պավլովնա, Լ. Տոլստոյ «Պայծառության պտուղներ»
- Ռենեվսկայա, Ա. Չեխովի «Բալերի այգի»
- Ֆեդրա, Ռասինայի «Ֆեդրա»
- Ռաիսա, Ա. Օստրովսկու «Անտառ»
- Ամանդա, Տ. Ուիլյամս «Ապակե այգեգործարան»
Նկարահանվել է ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Պատերազմից առաջ նկարահնվեց միայն երկու ֆիլմում, հաջորդ դերերը ֆիլմերում խաղաց քառասուն տարի անց։ Խաղացել է ընդամենը 9 ֆիլմերում։
Մասնակի կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1922 թվական, Խանդ, Մարգարիտա
- 1933 թվական, Տասներկու աթոռներ, ապաստարանի աշխատող
- 1975 թվական, Իմ տղաների տունը (1975 թվական), Յադվիգա Գորեցկայա
- 1977 թվական, Տիկնիկ (հեռուստասերիալ), նախագահ Զասլավսկայա
- 1977 թվական, Սահման, Կոլիչովսկա, Էլզբիետայի մորաքույրը
- 1979 թվական, Վիլկոյից երիտասարդ տիկնայք, Վիկտորի մորաքույրը
- 1981 թվական, Պատուհան, Լոլա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]