Լիլի Բլիքեր
Լիլի Բլիքեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1897[1][2] Միդդելբուրգ, Նիդերլանդներ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1985[2][3] (88 տարեկան) Zeist, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, Դիմադրության մարտիկ և գործիքներ ստեղծող |
Ալմա մատեր | Ուտրեխտի համալսարան[4] |
Գիտական ղեկավար | Լեոնարդ Օրնշտեյն[4] |
Caroline Bleeker Վիքիպահեստում |
Կարոլին Էմիլի "Լիլի" Բլիքեր (հոլ.՝ Caroline Emilie Bleeker, հունվարի 17, 1897[1][2], Միդդելբուրգ, Նիդերլանդներ - նոյեմբերի 8, 1985[2][3], Zeist, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆիզիկոս, ով հայտնի է գիտական գործիքների նախագծման և արտադրության իր աշխատանքներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլի Բլիքերը ծնվել է 1897 թվականին Ջոն Լամբերտ Բլիքերի և Մարթա Գերհարդինա Դյոհնեի ընտանիքում։ Եղել է ընտանիքի հինգ երեխաներից կրտսերը։ Մեծացել է հոլանդական Միդլբուրգ քաղաքում[5]։ Հաճախել է Պիտերստրատի ավագ դպրոց։ Դասավանդել է միջնակարգ դպրոցում, որպեսզի կարողանա սովորել Ուտրեխտի համալսարանում։ 1919-1926 թվականներին եղել է Ուտրեխտի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի գլխավոր ասիստենտ, 1926 թվականի հունվարի 1-ին դարձել է միակ գլխավոր ասիստենտը[6]։ Ֆիզիկական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Ուտրեխտի համալսարանից` պաշտպանելով ալկալոիդների սպեկտրի վերաբերյալ թեզ[5][6]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աստիճան ստանալուց հետո Բլիքերը ծավալել է խորհրդատվական գործունեություն նախ իր հյուրասենյակում, ապա գործարանի փոքրիկ սենյակում։ Գիտական և օպտիկական սարքավորումների ստեղծման համար բացել է գործարան[6]։ Մինչև 1936 թվականը ընկերության ուշադրության կենտրոնում է եղել լաբորատորիայի և բարձր ճշգրտության էլեկտրական չափման գործիքների համար սարքավորումների արտադրությունը։ 1936 թվականին Բլիքերը որոշել է բացել օպտիկական արտադրամաս, 1937 թվականին սկսել է արտադրել օպտիկական գործիքներ։ Բլիքերի արտադրությունը Նիդերլանդներում գլխավորել է նախկինում գոյություն չունեցող օպտիկական արտադրությունը։ 1938 թվականին Բլիքերը բանակցություններ սկսեց հոլանդական ռազմական ընկերությունների հետ՝ նրանց համար հեռադիտակներ արտադրելու համար։ 1940 թվականին, երբ Նիդերլանդները ներգրավվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Բլիքերը դադարեցնում է հեեռադիտակների արտադրությունը, քանի որ չի ցանկանում գերմանական բանակի համար արտադրանք ստեղծել։ Սակայն նա ամբողջ արտադրությունը չի դադարեցնում։ Նա հոլանդական համալսարանների և նրանց ուսանողների համար արտադրում է մանրադիտակներ։ Բլիքերը իր գործարանում թաքցրել է հրեաների, սակայն 1944 թվականին ինչ որ մեկը գերմանական իշխանություններին հայտնել է այդ մասին։ Բլիքերը կարողացել է օգնել թաքնված հրեաներին փախչել և ամուսնու հետ ստիված է եղել թաքնվել[6]։ Այդ ժամանակաշրջանում նրա գործարանը փակվել է։ Պատերազմի ավարտից հետո Բլիքերը բացել է նոր գործարան, որն առաջինն է արտադրել Ֆրից Ցերնիկեի ստեղծած փուլացայտուն մանրադիտակները[5][6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտրեխտի համալսարանի շենքերից մեկն անվանվել է Բլիքերի անունով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Biografisch Portaal — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://resources.huygens.knaw.nl/vrouwenlexicon/lemmata/data/Bleeker
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.trouw.nl/nieuws/caroline-emilie-bleeker~b0989e72/
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 Van Ginkel, Gijs. «BINOCULARS MADE IN HOLLAND: BLEEKER» (PDF).
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Haines, Catharine M. C. (2001 թ․ հունվարի 1). International Women in Science: A Biographical Dictionary to 1950 (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9781576070901.