Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777 թվականը պաշտոնավարել է Շիրազում։ 1777-1784 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերեն լեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։
1809 թվականից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսամետ կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական և մշակութային գործի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 525)։