Ռիչարդ Յարդումյան
Արտաքին տեսք
Ռիչարդ Յարդումյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 5, 1917[1] Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 15, 1985[2] (68 տարեկան) Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ոիչարդ Եղիայի Յարդումյան (Յարդըմյան, էարդըմյան, ապրիլի 5, 1917[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - օգոստոսի 15, 1985[2], Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), կոմպոզիտոր։ Փենսիլվանիայի Մերվիլ (1972) և Վիդեներ (1978) քոլեջների պատվավոր դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտացել է ինքնակրթությամբ։ Գրել է «Հայկական սյուիտ» (1937, չորս մասից, «Վերջաբանը»՝ 1954), «Պատարագ» (1967), «Աբրահամի պատմությունը» (1973)՝ երգչախմբի և նվագախմբի, Երկու խորալային պրելյուդ (1976)՝ նվագախմբի, «Նարեկ» (1983)՝ կոնտրալտոյի, տավիղի, գալարափողի, «Հրաշափառը» (1985)՝ երգեհոնի, երգչախմբի, նվագախմբի համար, նաև ջութակի, դաշնամուրի պիեսներ և այլն։ Յարդումյանի երկերին բնորոշ են միջնադարարյան ձայնակորդային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամիջոցները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ Յարդումյան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 122)։ |