Անդրեաս Միաուլիս
Անդրեաս Միաուլիս | |
---|---|
հուն․՝ Ανδρέας Μιαούλης | |
մայիսի 20, 1769 - հունիսի 11 (23), 1835[1] (66 տարեկան) | |
Ծննդավայր | Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան |
Մահվան վայր | Պիրեյոս, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Զորատեսակ | Hellenic Navy? |
Կոչում | փոխծովակալ |
Մարտեր/ պատերազմներ | Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Անդրեաս Վոկոս, ավելի հայտնի է Միաուլիս մականունով ( հուն․՝ Ανδρέας Βώκος Μιαούλης. մայիսի 20, 1769, Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան - հունիսի 11 (23), 1835[1], Պիրեյոս, Հունաստան), հույն հեղափոխական, ծովակալ և քաղաքական գործիչ, ով ղեկավարում էր հունական ռազմածովային ուժերը Հունաստանի Անկախության պատերազմի ժամանակ (1821–1829):
Կենսագրություն
խմբագրելՄիաուլիսը ծնվել է Իդրա կղզում, եվբեյան ծագում ունեցող արվանական[2][3] ընտանիքում, որի նախահայրերը եկել էին մասնավորապես Ֆիլլա քաղաքից[4][5] Նա Իդրա կղզու բնակիչների շրջանում հայտնի էր որպես հացահատիկի առևտրական, ով հարստություն էր ձեռք բերել և հասարակությանն օգուտ բերող նպատակներով օգտագործել իր փողերը։ Նա եղել է առևտրական նավի նավապետ և ընտրվել է կղզիների ռազմածովային ուժերի ղեկավար, երբ նրանք ոտքի են կանգնել սուլթանի կառավարության դեմ։ Միաուլիսը ամեն կերպ նպաստում էր թուրքերի դեմ դիմադրության գործին։ Նա ծախսել է Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ցորենի առևտրի բիզնեսից իր վաստակած գումարը[6]։ 1825 թվականի մայիսից մինչև 1826 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Միաուլիսը առաջնորդել է հույներին թուրքերի նկատմամբ հաղթանակի ՝ Մոդոնի, Մատապան հրվանդանի, Սուդայի և Պապա հրվանդանի մոտ տեղի ունեցած ծովամարտերում։
Դերը Հունաստանի անկախության պատերազմում
խմբագրելԿղզու բնակիչները որոշ չափով ազատվել էին թուրք պաշտոնյաների վատթարագույն չարաշահումներից, սակայն դաժանորեն տուժել էին թուրքական նավերի սպասարկման նպատակով անցկացված զորակոչից. և չնայած ենթակա էին ծովից սուլթանի զորքերի հարձակման վտանգին, նրանք վաղ և ակտիվ մասնակցություն ունեցան ապստամբական պայքարի վերելքին։ Դեռևս 1822 թվականին Միաուլիսը նշանակվեց նավարկոս, ( հուն․՝ Ναύαρχος ) կամ ծովակալ, որի ենթակայության տակ փոքր նավերի մի խումբ կար ընդամենը։ Նա էր հրամանատարն այն արշավախմբի, որ այդ նույն տարում ուղարկվեց Քիոսի կոտորածի դիմաց վրեժ լուծելու համար։ Նա հաղթեց սեպտեմբերին տեղի ունեցած Նաուպլիայի ճակատամարտում։
1824 թվականին, թուրքերի կողմից Պսարան գրավելուց հետո, նա ղեկավարում էր հունական այն զորքերը, որոնք, թեև բազմաթիվ ռազմանավերի և մարդկանց կորստի գնով, կարողացան կանխել սուլթանի նավատորմի հետագա առաջընթացը,։ Բայց այդ նույն տարում նա չկարողացավ արգելել եգիպտական զորքերին գրավելու Նավարինոն։ 1825 թվականին նրան հաջողվեց պարեն ու ռազմամթերք հասցնել Միսոլոնգի, երբ այն երրորդ անգամ պաշարվեց, բայց ուժերի ծայրահեղ անհամաչափության պատճառով չկարողացավ կանխել դրա անկումը։
Պատերազմի ընթացքում հույների ռազմածովային ուժը նվազեց. դա մասամբ պայմանավորված էր նրանց գանձարանի սղությամբ, մասամբ էլ՝ Արևելյան միջերկրածովյան անարխիայում ծովահենության աճով։ Միաուլիսը մնաց հույների նավատորմի պետը մինչև 1827 թվականը, երբ բրիտանական նավատորմի նախկին սպա Թոմաս Քոքրեյնը մտավ հունական ծառայության մեջ, և Միաուլիսը հրաժարական տվեց, որպեսզի բրիտանացի սպային հնարավորություն ընձեռի ազատ գործելու որպես հրամանատար։
Հրամանատարների այս փոփոխությունը համընկավ այն նոր իրավիճակի հետ, երբ պայքարի ղեկավարումն իսկապես անցել էր Մեծ տերությունների ձեռքը։
Երբ բաղձալի անկախությունը ձեռք բերվեց, Միաուլիսը ծեր տարիքում խճճվեց իր երկրի քաղաքացիական հակամարտությունների մեջ. որպես Կապոդիստրիասի և Ռուսական կոչված կուսակցության հակառակորդ՝ նա 1831 թվականի օգոստոսին Պորոսում գրավեց հունական նավատորմի որոշ կարևոր նավերը, այդ թվում՝ Հելլասը, և ոչնչացրեց դրանք ռուսական նավատորմի հակահարձակման ժամանակ։
Նա այն պատգամավորներից մեկն էր, որ ուղարկվել էին Օտտոն թագավորին հրավիրելու Հունաստանի թագը ընդունելու, և նրա կողմից նշանակվեց դերծովակալ, ապա՝ փոխծովակալ։ Օտտոնը նրան նաև պարգևատրեց Փրկչի շքանշանի Մեծ Խաչով[7]։
Մահ և հիշատակ
խմբագրելՄիաուլիսը մահացել է 1835 թվականի հունիսի 24-ին Աթենքում։
Նա թաղվել է Պիրեյոսում՝ հին Աթենքի նավատորմի հիմնադիր Թեմիստոկլեսի գերեզմանի մոտ։ Նրա սիրտը պահվում է առևտրային նավատորմի նախարարությունում գտնվող սափորում։
Հունաստանի ռազմածովային ուժերը 1879 թվականին նրա անունով են կոչել մի հածանավ՝ Նավարկոս Միաուլիսը։
Նրա որդին՝ Աթանասիոսը, բարձրաստիճան զինվորական էր, ով զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը 1857-1862 թվականներին։
Ամեն տարի հունիսի 21-ին Իդրա քաղաքում կազմակերպվում է մեծ փառատոն, որը կոչվում է Miaoulute՝ ի պատիվ ծովակալ Միաուլիսի՝ 1821 թվականի հունական հեղափոխության առավել կարևոր մի մարդու։
Պատկերասրահ
խմբագրել-
Արձան Էրմոուպոլիում. հեղինակ՝ Գեորգիոս Բոնանոս
-
Անդրեաս Միաուլիսի արձանը Իդրայում։
-
Միաուլիսը. նկարիչ՝ Պիտեր ֆոն Հեսս
Ծանոթագրություններ
խմբագրելՄեջբերումներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Miaoulis, Andreas Vokos // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 18. — P. 354—355.
- ↑ Skutsch, Carl (2013 թ․ նոյեմբերի 7). Encyclopedia of the World's Minorities (անգլերեն). Routledge. ISBN 9781135193881. Արխիվացված է օրիգինալից 24 грудня 2019-ին. Վերցված է 3 листопада 2019-ին.
- ↑ Magliveras, Simeon. The ontology of difference: nationalism, localism and ethnicity in a Greek Arvanite village (PDF) (Thesis). Durham University. էջ 55.
- ↑ Antonios Miaoulis, Short Biography of Admiral Miaulis printed in Thomas Gordon, History of the Greek Revolution T1, Blackwood, 1832 p.372
- ↑ Pesmazoglou, Georgios I. (1980). To chronikon tēs zoēs mou: 1889-1979 (հունարեն). էջ 16. «Ο ναύαρχος Μιαούλης και κατήγετο από το χωρίον Φύλλα της Ευβοίας, όπου υπανδρεύθη την πρώτη του σύζυγον εξ ης απέκτησεν ένα υιόν.»
- ↑ «Andreas Vokos Miaoulis». Encyclopædia Britannica. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ A.I. Kladis (1837). «Κεφάλαιον Όγδοον. Περί της συστάσεως Τάγματος Αριστείας δια το Βασίλειον της Ελλάδος.» [Chapter Eight. On the establishment of an Order of Excellence for the Kingdom of Greece]. ΕΦΕΤΗΡΙΣ (Almanach) του Βασιλείου της Ελλάδος δια το έτος 1837. Athens: Βασιλική Τυπογραφία και Λιθογραφία. էջեր 123–136.
Մատենագրություն
խմբագրել- A. S. Agapitos (1877). «Οι Ένδοξοι Έλληνες του 1821, ή Οι Πρωταγωνισταί της Ελλάδος [The Glorious Greeks of 1821, or the main Personalities of Greece]» (հունարեն). Τυπογραφείον Α. Σ. Αγαπητού, Εν Πάτραις [A.S. Agapitos' printing house, in Patras]. էջեր 114–126. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- Gerhard Grimm: Miaulis, Andreas Vokos. In: Biographisches Lexikon zur Geschichte Südosteuropas, Band 3: L–P. Verlag Oldenbourg, München 1979, ISBN 3-486-48991-7, Seite 172 f.
- «Миаулис, Андреас-Вокос». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - 1911 Encyclopædia Britannica. Miaoulis, Andreas Vokos
Աղբյուրներ
խմբագրել- Varfis, Konstantinos (1997 թ․ հունվար). «Andreas Miaoulis, From Pirate to Admiral (1769 – 1835)». In Sweetman, Jack (ed.). The Great Admirals: Command at Sea, 1587–1945. Naval Institute Press. էջեր 216–240. ISBN 978-0-87021-229-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Միաուլիս» հոդվածին։ |