Կրեյվեն քոթեջ
Կրեյվեն քոթեջ (անգլ.՝ Craven Cottage), ֆուտբոլային մարզադաշտ Լոնդոնի, Ֆուլհեմ շրջանում։ Հիմնադրվել է 1896 թվականին։ Տնային խաղերը անցկացվում են «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի կողմից։ Մարզադաշտը տեղավորում է 25.678 հանդիսատես։ Այն համարվում է Անգլիայի պատմական ամենաարժեքավոր մարզադաշտերից մեկը։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և rugby league? |
Տեղագրություն | Լոնդոն,Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1780 |
Կառուցված | 1896 |
Բացված | 1896 |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
Սեփականատեր | Ֆուլհեմ ՖԱ |
Գործաղեկավար | Ֆուլհեմ ՖԱ |
Տարողություն | 26 600 |
Տնային թիմ | Ֆուլհեմ ՖԱ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Craven Cottage Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆախքան Կրեյվեն քոթեջը, Ֆուլհեմը երկար ժամանակ փնտրում էր մարզադաշտ, դրանք միայն տասն էին։ Մարզադաշտը գտնվում է Աննա Բոլեյնի նախկին որսի տարածքում։ Մարզադաշտը վերակառուցվել էր, քանի որ այն նախկինում նախատեսված էր կրոկետ խաղալու համար։ Սկզբում տրիբունաները եղել են փայտից, իսկ դաշտը սարսապելի որակի էր։ Նա օգնեց Լեյչ մարզադաշտի զարգացմանը, որը 1906 թվականին օգնել է կառուցել նոր տրիբունա,որն էլ անվանվեց թիմի նախկին ավագն` Դ. Հեյնսայի անունով։ Տրիբունայի հետևում կանգնեցվեց Հեյնսի հուշարձանը։ Ճարտարապետը մարզադաշտի փոքրիկ անկյունում կառուցեց տաղավար, որն այսօր ճարտարապետական արժեք է ներկայացնում։ 2004 թվականին Ֆուլհեմը ժամանակավորապես հեռացավ մարզադաշտի վերակառուցման ընթացքում և տեղափոխվեց Լոֆթուս Ռոուդ, որտեղ ներկայումս ելույթ են ունենում Քուինս Պարկ Ռեյնջերսը։ Ավելի վաղ խաղերի միջին հաճախությունը կազմում էր մոտ 50 հազար հանդիսատես, հիմա չի գերազանցում 25 հազարը։ Ամենահավատարիմ և ակտիվ երկրպագուները տեղակայված են «Հեմմի» տրիբունայում, որը համարվում է «երգող տրիբունա»։ Վերևում գտնվող տանիքը կառուցվել է նախկին խաղացող Ալան Մալերիի գումարով։ «Ռիվերսայդ» տրիբունան գտնվում է Թեմզայի ափին, որը կառուցվել է 1972 թվականին։ Տրիբունաների անկյունների միջև գտնվող տաղավարներ՝ «Պուտնի Էնդ»-ը և «Հեմմի»-ն օգտագործվում են տարբեր ակումբների հանդիպումների և խորհրդակցությունների համար։ Նախկինում այն օգտագործվել է սորպես հանդերձարան խաղացողների համար։ Մյուս տաղավարում կա կորպորատիվ արկղեր։
Ռեկորդներ
խմբագրելՖուլհեմի հանդիպումների միջին հաճախումը
խմբագրել- 1997/98: 9,004
- 1998/99: 11,387
- 1999/00: 13,092
- 2000/01: 14,985
- 2001/02: 19,389
- 2002/03: 16,707 (խաղացել են Լոֆտուս Ռոունդում)
- 2003/04: 16,342 (խաղացել են Լոֆտուս Ռոունդում)
- 2004/05: 19,838
- 2005/06: 20,654
- 2006/07: 22,279
- 2007/08: 23,774
- 2008/09: 24,343
- 2009/10: 23,909
- 2010/11: 25,043
- 2011/12: 25,293
Աղբյուրներ
խմբագրել- Стадион Крэйвен Коттедж на сайте allstadiums.ru
- Наша лондонская дача Արխիվացված 2010-05-12 Wayback Machine (ռուս.)