Անաիս Դեմուստիե
Անաիս Դեմուստիե ֆր.՝ Anaïs Demoustier | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1987[1][2][3][…] (36 տարեկան) |
Ծննդավայր | Լիլ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III |
Երկեր | The House by the Sea?, Living on Love Alone?, Grown Ups? և Elles? |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Collectif 50/50?[5] |
Anaïs Demoustier Վիքիպահեստում |
Անաիս Դեմուստիե (ֆր.՝ Anaïs Demoustier, սեպտեմբերի 29, 1987[1][2][3][…], Լիլ), ֆրանսիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Գայլերի ժամանակը» (2002), «Հիանալի թզենի» (2008) և «Նոր ընկերուհի» (2014) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականին Լիլ քաղաքում։ Ունի երկու քույր և եղբայր[6]։ Վաղ տարիքից տարվել է թատրոնով և յոթ տարեկանից հաճախել է թատերական խմբակ։ 2002 թվականին անցել է կինոթեստ և հաստատվել ռեժիսոր Միխայել Հանեկեի «Գայլերի ժամանակը» ֆիլմի դերերից մեկում, որը նրան լայն ճանաչում է բերել[7]։ 2005 թվականին տեղափոխվել է Փարիզ և ընդունվել Նոր Սորբոնայի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետը, զուգահեռաբար նկարահանվել է կինոյում և խաղացել թատրոնում։ Դերասանուհու հաջորդ մեծ հաջողությունը ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի «Հիանալի թզենի»[8] ֆիլմն էր, որտեղ խաղացել է ֆրանսիացի երիտասարդ դերասաններ Լուի Գարրելի և Լեա Սեյդուի հետ։ 2009 թվականին այս ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։ 2011 թվականին «Սեր և թարմ ջուր» ֆիլմում խաղացած դերի համար կրկին առաջադրվել է «Սեզար» մրցանակի նույն անվանակարգում[9]։ 2014 թվականին նկարահանվել է Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհի» ֆիլմում[10]։ Հետագայում շարունակել է դերեր խաղալ Ֆրանսիայի տարբեր թատրոններում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փրկել կյանքը կամ մեռնել (2018)
- Խանդոտը (2017) Jalouse… Մելանի Պիկ
- Նոր ընկերուհի (2014) Une nouvelle amie… Claire
- Արիանայի թելը (2014) Au fil d'Ariane
- Մարդիկ և թռչուններ (2014) Bird People… Audrey Camuzet
- Լուլու. անհավանական առեղծված (2013) Loulou, l'incroyable secret… Scarlett, հնչյունավորում
- Նախկին հավատ (2012) Il était une foi
- Կյանքի ուրախություն (ТВ, 2012) La joie de vivre… Pauline
- Թերեզա Դեսքեյրու(2012) Thérèse Desqueyroux… Anne de la Trave
- Բացահայտումներ (2011) Elles… Charlotte
- Վերջին ձմեռը (2011) L'hiver dernier… Julie
- Կոտրվածք (ТВ, 2010) Fracture… Anna Kagan
- Սեր և թարմ ջուր (2010) D'amour et d'eau fraîche… Julie Bataille
- Գեղեցիկ փուշ (2010) Belle Épine… Sonia Cohen
- Քաղցր չարիք (2010) L'enfance du mal… Céline
- Տվեք ինձ ձեր ձեռքը (2008) Donne-moi la main… Clémentine
- Չափահաս մարդիկ (2008) Les grandes personnes… Jeanne
- Գեղեցիկ թզենի (2008) La belle personne… Catherine Un bébé tout neuf (2007)…
- Կրող պատեր (2007) Les murs porteurs… Mélanie Rosenfeld
- Լրագրողներ (սերիալ, 2007–2009) Reporters… Morgane
- Անիծյալ բջջային (2007) Hellphone… Clémence Pour de vrai (2006)…
- Հաջորդ տարի (2006) L'année suivante… Emmanuelle
- Գայլերի ժամանակ (2002) Le temps du loup… Eva
- Քրեական ոստիկանություն (սերիալ, 1997–2009) P.J.… Roxane Bellini
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-ete-2020
- ↑ http://collectif5050.com/les-signataires
- ↑ Une journée avec Anaïs Demoustier
- ↑ Anaïs Demoustier: une jeune fille à suivre
- ↑ Anaïs Demoustier Métier : Actrice
- ↑ «César: Palmarès par recherche: Anaïs Demoustier». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Рецензия на фильм «Новая подружка» Платье для кавалера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անաիս Դեմուստե (անգլ.) Internet Movie Database կայքում (անգլ.)
- Կենսագրական հոդված Անաիս Դեմուստեի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաիս Դեմուստիե» հոդվածին։ |
|