Անդրեյ Չելիշչև
Անդրեյ Չելիշչև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1901 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 5, 1994 (92 տարեկան) |
Մահվան վայր | Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | գինեգործ |
Անդրեյ Չելիշչև (անգլ.՝ André Tchelistcheff, դեկտեմբերի 7, 1901, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1994, Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գինեգործ, որն աչքի է ընկել Կալիֆոռնիայում արտադրվող «Կաբերնեթ Սովիգնոն» գինով։ Հայտնի լինելով որպես «Ամերկյան գինեգործների դեկան»՝ մի շարք գինեգործության արդյունաբերողներ նրան համարել են իրենց մենթոր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1901 թվականին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում արիստոկրատ ընտանիքում․ Չելիշչևի հայրը եղել է Ռուսական կայսրության պալատի արդարադատության առաջնորդ։ Սովորել է Կիևի զինվորական ակադեմիայում, վերադարձել է ընտանիք, երբ 1917 թվականի ռուսական հեղափոխության պատճառով նրանք հարկադրված են եղել փախչել Մոսկվա։ 1918-1921 թվականները Չելիշչևը ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Սպիտակ շարժման մասնակից է եղել։ 1921 թվականին Ղրիմի մարտի դաշտում ձնաբուքի ժամանակ ավտոմատի կրակոցից վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո վերջապես վերամիավորվել է իր ընտանիքի հետ, որը փախուստի էր դիմել Ռուսաստանից դեպի Հարավսլավիա[1]։
Ռուսաստանը լքելուց հետո Չելիշչևը սովորել է Չեխոսլովոկիայի գյուղատնտեսական ինստիտուտում, որից հետո կրթությունը շարունակել է Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում և ազգային ագրոնոմիկայի ինստիտուտում, որտեղ ուսանել է էնոլոգիա, խմորում, մանրէաբանություն[1]։
Գինեգործ
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին եղել է «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերության հիմնադիր և սեփականատեր։ Ջորջ դե Լաթուրը այցելել է Ֆրանսիա նոր գինեգործ գտնելու նպատակով, ով պետք է ունենար գիտական հարուստ կենսագրություն։ Ֆրանսիայի ագրոնոմիայի ինստիտուտում ծանոթացել է այնտեղ աշխատող Չելիշչևի հետ, որը միաժամանակ հետազոտություն էր կատարում Պաստերի ինստիտուտում[1]։ Չելիշևը, ստանալով առաջարկներ աշխարհահռչակ գինեգործներից, համաձայնել է միանալ «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերությանը և սեպտեմբերին ժամանել է Նապա Վալի, Կալիֆորնիա։ 1938 թվականից եղել է ԲՎ-ի փոխնախագահը և գլխավոր գինեգործը։
Չելիշչևն իր ուժերը կենտրոնացրել է Կալիֆոռնիայի Կաբերնետ Սաուվիգնոն բարձրորակ գինու արտադրության վրա, և ստեղծել «Ջորջիս դե Լատուր Փրայվիթ Ռեզերվ» ապրանքանիշը, ծանոթացել է այդ տարածաշրջանի նոր տեխնոլոգիաներին ու կարգերին, ինչպես նաև գինու հնեցմանը՝ ֆրանսիական կաղնու տակառներում։ 1940-ական թվականների կեսերից «Փրայվիթ Ռեզերվ»-ը լայն ճանաչում է գտել և մատուցվել Սպիտակ Տան բոլոր կարևոր առիթներին։
Չելիշչևը ներդրումներ է արել սառը խմորման տեխնոլոգիայում, խաղողի այգիները ցրտից պաշտպանելու, մալոլակտիկ խմորման և որոշ տարածաշրջանների գինեործության զարգացման մեջ։
Զբաղեցրել է Բաուլյե Վայնյարդի փոխնախագահի պաշտոնը մինչև 1973 թվականին թոշակի անցնելը։ Ավելի ուշ դարձել է էնոլոգիայի խորհրդատու «Ջորդան Վայնյարդ և Վայնրի» ըկերությունում, նաև վարել է մասնավոր գինու լաբորատորիա Սբ. Հեղինեում և խորհրդակցել մի շարք գինու ընկերությունների հետ։
Փոքրամարմին այդ մարդը՝ արագ ու սուր մտքով, նրբագեղ ճաշակով, դուր է եկել Կալիֆոռնիայի գինեգործների երեք սերնդի, ովքեր սիրով նրան կոչել են «Մաեստրո»։ 2007 թվականին Չելիշչևը նշանակվել է Ամերիկայի խոհարարական ինստիտուտի «Վինտերս Հոլի» անվան պաշտոնում[2]։
Անդրեյի թոռնիկ Մարկ Չելիշչևը[1] շարունակում է «Անդրեյ Չելիշչև. Գինու ձայնը» վերնագրով վավերագրական ֆիլմը Անդրեյի մասին[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վայն Սպեքթաթոր Դիսթինգուիշդ Սերվիս» մրցանակ, 1986
- «Վայն Ման օֆ դհը Յեար, Վայն Ինդսթրի Թեքնիքալ Սիմպոզիում», 1990
- «Ռիդերս Չոյս» մրցանակ, «Դհը Փերսոն հու հազ դան դհը մոսթ թու Ադվանս Վայն Քուոլիթի», «Վայն Սպեքթաթոր 2000»
- «ՔՕՓԻԱ Լայֆթայմ Աչիվմենթ» մրցանակ, 2004
- «Վինթերս Հոլ օֆ Ֆեյմ», Մարտ 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Obituary. (Apr. 7, 1994). San Francisco Chronicle, pg. A24
- BV History. Retrieved Jan. 3, 2005.
- "Andre Tchelistcheff, America's finest winemaker" Արխիվացված 2007-09-26 Wayback Machine. (Oct. 12, 2005). Staten Island Advance.
- "André Tchelistcheff, 1901-1994". (May 12, 1994). Wine Spectator.
- "André: The voice of wine". Feature documentary about André Tchelistcheff