Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արոս (այլ կիրառումներ)
Արոս
Արոս
Tetrax tetrax
Արոս (Otis tetrax), արոսների կարգի թռչուն ։ Հայտնի է արոսի 23 տեսակ, որից 3-ը (սովորական, փոքր և գեղեցկուհի արոս)՝ նաև Հայկական լեռնաշխարհում ։
Տարածված են Արևմտյան Եվրոպայի հարավային մասերի տափաստաններում , Միջերկրական ծովի արևմտյան ափերին։
Մարմնի երկարությունը ՝ 43-50 սմ, քաշը ՝ 600-950 գ։ Ոտքերը երկար և ամուր, մատները ՝ կարճ ։ Պոչուկային գեղձ չունի։ Արագավազ է և արագաթռիչ։ Արոսները նստակյաց են կամ քոչվոր ։ Ձմռանը չվում է Հյուսիսային Աֆրիկա , Մերձավոր Արևելք , Հնդկաստան , երբեմն՝ նաև Ղրիմ , Միջին Ասիա , Հարավային Կովկաս ։
Սնվում է մորեխներով , բզեզներով , փափկամարմիններով , բույսերի կանաչ մասերով։ Բնադրում է գետնին, դնում 3-5 ձու ։ Թխսում է միայն էգը ։ Արդյունագործական թռչուններ են, ունեն համեղ միս ։ Հայաստանի տարածքում փոքրաքանակ են, ուստի որսն արգելված է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 111 )։
Բառարաններ և հանրագիտարաններ
Տաքսոնոմիա