Շարունակելով իր նախորդների նվաճողական քաղաքականությունը՝ Թուրքիայից կախման մեջ է դրել Սերբիան (1389 թվականից), զավթել Բուլղարիան (1393-1396), Մակեդոնիան և Թեսալիան, ասպատակել Մորեան (1394), Հունգարիան (1395), իրեն ենթարկել Անատոլիայի սելջուկյան ամիրայությունները։ 1396 թվականին Նիկոպոլսի մոտ հաղթելով խաչակիրներին՝ զավթել է Բոսնիան, Վալախիային ստիպել հարկ վճարել և ամրացել է Բալկանյան թերակղզում։ Բայազիդ I-ի օրոք շարունակվեցին թուրքական նվաճումները Բալկանյան թերակղզում, որի շնորհիվ կայսրության տարածքը մեծացավ ավելի քան 2 անգամ[3]։ Իր կառավարման 13 տարիների ընթացքում Բայազիդ I-ը միայն մեկ պարտություն է կրել, որն իր համար ճակատագրական դարձավ[4]։ Անհաջող փորձեր է կատարել գրավելու Կոստանդնուպոլիսը[5]։
Բայազիդ I-ի օրոք օսմանյան թուրքերն առաջին անգամ մտել են Հայաստան, ներխուժել Փոքր Հայք և գրավել Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները։ Այնուհետև, գրավելով Մալաթիան (1395-1396), թափանցել են Մեծ Հայքի սահմանները, մտել Կամախ, Երզնկա (1397-1398)։ Այստեղ Բայազիդ I-ի ուժերը հանդիպել են Լենկթեմուրի զորքերին և նահանջել։ 1402 թվականի հուլիսի 20-ին Անգորայի (Անկարայի) ճակատամարտում[6] թուրքական զորքերը պարտվել են Լենկթեմուրից։ Բայազիդ I-ը որդիների հետ գերվել է[7] և 1403 թվականի մարտի 8-ին գերության մեջ մահացել[5][8]։
Кинросс, Лорд. Расцвет и упадок Османской империи = Ottoman Centuries: The Rise and Fall of the Turkish Empire. — М.: Крон-Пресс, 1999. — 696 с. — ISBN 5-232-00732-7
Рыжов, К. В. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.: Вече, 2004. — 544 с. — ISBN 5-94538-301-5
Akgunduz, Ahmed; Ozturk, Said. Ottoman History - Misperceptions and Truths. — IUR Press, 2011. — 694 с. — ISBN 978-9090261-08-9
Stanford J. Shaw "History of the Ottoman Empire and Modern Turkey", Vol. 1
Goodwin, Jason (1998) Lords of the Horizons. London: Chatto & Windus
Harris, Jonathan (2010) The End of Byzantium. New Haven and London: Yale University Press ISBN 978-0-300-11786-8
Imber, Colin (2002) The Ottoman Empire. London: Palgrave/Macmillan ISBN 0-333-61387-2
Nicolle, David (1999) Nicopolis 1396: The Last Crusade. Oxford: Osprey Books ISBN 978-1-85532-918-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 263)։