Բարբուս-տիկտո
Բարբուս-տիկտո | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Barbus ticto (Hamilton, 1822) | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Բարբուս-տիկտո[1], կամ պունտիուս-տիկտո[1] (լատին․՝ Barbus ticto), Կարպ ընտանիքից ձուկ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը օվալաձև ձգված է, կողքերից տափակացված։ Կողային գիծը ամբողջական չէ, թեփուկները՝ խոշոր։ Բեղիկները բացակայում են։ Մեջքը մոխրականաչագույն է, կողքերը՝ արծաթազօծ մետաղական փայլով, փորը սպիտակ է։ Արուն տարբերվում է էգից մարմնի վրա գտնվող ալ կարմիր գծով։ Բնության մեջ Բարբուսը հասնում է մինչև 10 սմ-ի, իսկ ակվարիումում՝ 6-8 սմ-ի։
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը- Հնդկաստան, Շրի Լանկա, Հիմալայներ, Պակիստան, Նեպալ, Բանգլադեշ, Մյանմա և Թայլանդ։
Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերում, հեղեղատների պղտոր ջրափոսերում։
Բնույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնույթը խաղաղ է, շարժուն, պարսը կազմված է ոչ ավել 6 ձկից։ Ակվարիումում գտնվում է կամ ջրի վերին կամ մեջտեղի շերտում։
Ամենակեր ոչ քմահաճ ձուկ է, սակայն հակված է շատակերության։ Առաջարկվող ջերմությունը 24-26 °C․ pH 6,5-7,8, կոշտությունը 4-20' dH։ Առաջարկվող ջրի ծավալը մինչև 50 լ։
Չի կարելի համատեղել երկարացված կամ վեիլտայլ լողակներով ձկների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբուս-տիկտո» հոդվածին։ |
|