Գրիգոր Ուստա (ծննդյան և մահվան թվականներն անհտհայտ է), XVII դարի հայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության պահպանված բեկորի, Գրիգոր Ուստան «ջուղեցի Սրապիոնի որդին» է։ 1642-ին կառուցել է Երևանի Կաթողիկեի արևմտյան կողմին կից եռանավ ժամատունը («ժողովրդաբան», այժմ քանդված), որի համար բեմ է ծառայել հին եկեղեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 223)։