Էդի Նկետիա
Նկետիան Արսենալի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Edward Keddar Nketiah | ||
Քաղաքացիությունը |
Անգլիա Գանա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 30, 1999[1][2] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Լյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Լիդս Յունայթեդ (վարձավճարով Արսենալից) | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2015 | Չելսի | ||
2015-2017 | Արսենալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա | Արսենալ | 8 | (1) |
2019-ներկա | → Լիդս Յունայթեդ | 10 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2017 | Անգլիա Մ18 | 2 | (4) |
2017-2018 | Անգլիա Մ19 | 10 | (9) |
2018-ներկա | Անգլիա Մ20 | 9 | (6) |
2018-ներկա | Անգլիա Մ21 | 8 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էդի Նկետիա (անգլ.՝ Eddie Nketiah, մայիսի 30, 1999[1][2], Լյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Արսենալից վարձավճարով հանդես է գալիս Լիդս Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկետիան իր կարիերան սկսել է Չելսիում, սակայն ակումբից հեռացվել է 2015 թվականին՝ 16 տարեկան հասակում ցածր հասակի պատճառով[4][5]։ Դրանից հետո նա միացավ Արսենալի ակադեմիային[6][7]։ 2016-17 մրցաշրջանում Արսենալի մինչև 18 տարեկանների թիմի կազմում Նկետիան դարձավ 15 գոլի հեղինակ 16 խաղերում և խփեց 12 գնդակ Արսենալի մինչև 23 տարեկանների կազմում՝ անցկացրած 26 խաղերում[8][9]։ Այս մրցաշրջանից հետո Արսեն Վենգերը հայտավորեց անգլիացուն Արսենալի մինչմրցաշրջանային ընկերական խաղերին Ավստրալիայում և Չինաստանում[10]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Նկետիան նշեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Ջո Ուիլոկին Եվրոպայի Լիգայի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Նորվիչ Սիթիի դեմ խաղում[13] և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Արսենալին հանդիպման ավելացված ժամանակում[14][15]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անգլիացին անցկացրեց 2018 թվականի մարտի 4-ին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[16][17]։ 2017-18 մրցաշրջանում Նկետիան անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[18]։
Արսենալի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Նկետիան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլա Պոլտավայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց 2019 թվականի մայիսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[21][22]։ Մայիսի 29-ին անգլիացին մնաց պահեստայինների նստարանին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[23], իսկ Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[24][25]։ 2018-19 մրցաշրջանում Նկետիան անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[26]։
2019 թվականի օգոստոսի 8-ին Նկետիան 1 տարվա վարձավճարով միացավ Լիդս Յունայթեդին[27][28][29][30]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Սոլֆորդ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31][32]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[33][34]։ Սեպտեմբերի 15-ին Նկետիան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարնսլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[35]։ Հոկտեմբերի 22-ին անգլիացին գոլ խփեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղի 87-րդ րոպեին՝ փրկելով Լիդսին պարտությունից[36][37]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկետիան իրավասու է ներկայացնել Անգլիան ու Գանան միջազգային ասպարեզում[38][39], և հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականի մայիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հաղթեց Տուլոնի առաջնությունը[40][41]։ Ամռանը Նկետիան, մի շարք այլ աստղերի հետ միասին, հրաժարվեց մասնակցել Եվրոպայի Մ19 առաջնությանը, քանի որ այն խանգարում էր ակումբային ֆուտբոլին[42]։ 2019 թվականի հունվարին նա մերժեց Գանայի հավաքական հրավերը, քանի որ ցանկանում էր հանդես գալ Անգլիայի կազմում[43][44][45]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Արսենալ | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 2 | 10 | 2 |
2018–19 | 5 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 9 | 1 | ||
Ընդհանուր | 8 | 1 | 2 | 0 | 7 | 0 | 2 | 2 | 19 | 3 | ||
Լիդս Յունայթեդ (վարձավճար) | 2019–20 | Չեմպիոնշիպ | 10 | 3 | 0 | 0 | — | 2 | 2 | 12 | 5 | |
Կարիերայի ընդհանուր | 18 | 4 | 2 | 0 | 7 | 0 | 4 | 4 | 31 | 8 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենալ
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2018–19[24]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա Մ21
- Տուլոնի առաջնություն. 2018[40]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Edward Nketiah
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «England - E. Nketiah - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Arsenal's Eddie Nketiah was dumped by Chelsea aged 14 and learnt to play football in a cage». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 28. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «New Arsenal hero Eddie Nketiah opens up about his Chelsea rejection». Metro (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Wright, David (2015 թ․ սեպտեմբերի 15). «Arsenal star: Leaving Chelsea to join Gunners was 'happiest day of my life'». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Everything you need to know about Arsenal's brightest young goalscorer Edward Nketiah». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ Hawkins, Billy (2017 թ․ մարտի 30). «Arsenal FC news: All you need to know about Eddie Nketiah, the Gunners and England talent making headlines». talkSPORT (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ Eccleshare, Charlie (2017 թ․ հոկտեմբերի 25). «Who is Arsenal's Eddie Nketiah and will Chelsea regret letting him go?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Perez, Gibbs left off Arsenal summer squad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ «BATE Borisov - Arsenal FC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Doyle, Paul (2017 թ․ սեպտեմբերի 28). «Bate Borisov 2-4 Arsenal: Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Arsenal FC - Norwich City, Oct 24, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Teen Nketiah rescues Arsenal in Carabao Cup». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Arsenal 2-1 Norwich City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Brighton & Hove Albion - Arsenal FC, Mar 4, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Wilson, Jeremy; Tyers, Alan (2018 թ․ մարտի 4). «Brighton 2 Arsenal 1: Arsene Wenger's team plumb new depths with deserved defeat». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Eddie Nketiah | Football Stats | Arsenal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Vorskla Poltava - Arsenal FC, Nov 29, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Vorskla Poltava 0-3 Arsenal: Unai Emery's side secure top spot in Europa League Group E» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Burnley FC - Arsenal FC, May 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Burnley 1-3 Arsenal: Aubameyang double for the Gunners who finish fifth» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 24,0 24,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Eddie Nketiah | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Eddie Nketiah completes Leeds United move». www.leedsunited.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Eddie Nketiah joins Leeds United on loan». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Eddie Nketiah: Arsenal loan forward to Leeds United for the season» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal Starlet Eddie Nketiah Joins Leeds United on Season-Long Loan». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Salford City - Leeds United, Aug 13, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Report: Salford City 0-3 Leeds United». www.leedsunited.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Leeds United - Brentford FC, Aug 21, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Leeds United 1-0 Brentford: Eddie Nketiah scores winner on home debut» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Barnsley FC - Leeds United, Sep 15, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Preston North End - Leeds United, Oct 22, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Preston North End 1-1 Leeds United: Eddie Nketiah scores late equaliser for Leeds» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «English-born Ghanaian starlet Edward Nketiah itching for Arsenal first team promotion». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Eddie Nketiah: Ghana wonderkid coming of age in America | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 40,0 40,1 «Toulon Tournament: England U21s secure third successive title with 2-1 win over Mexico» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Association, The Football. «England U21s 2-1 Mexico». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «European Championships: England begin defence of U19 title without star names» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Report: Arsenal's Nketiah rejects Ghana overtures for senior career with England | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal's Eddie Nketiah snubs Ghana». www.pulse.com.gh (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal' Eddie Nketiah has turned down Ghana offer - Reports». www.ghanaweb.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Edward Nketiah». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկետիայի պաշտոնական Տվիտերի էջը
- Նկետիայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Նկետիան transfermarkt-ում
- Նկետիան soccerbase.com-ում
- Նկետիան WhoScored.com կայքում(չաշխատող հղում)
- Նկետիան Արսենալի պաշտոնական կայքում
- Նկետիան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Նկետիան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդի Նկետիա» հոդվածին։ |
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ