Էվան Ֆուրնիե
Էվան Ֆուրնիե | ||
Ակումբ | Նյու Յորք Նիքս | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
Համար | № 13 | |
Ի ծնե տրված անունը | Evan Mehdi Fournier Էվան Մեհդի Ֆուրնիե | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1992 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Սեն Մորիս, Ֆրանսիա | |
Ազգություն | Ֆրանսիացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 20-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | |
Կարիերայի պատմություն
| ||
Նանտեր (2009–2010) Պոլտիե Բասկետ 86 (2010–2012) Դենվեր Նագեթս (2012–2014) Օռլանդո Մեջիք (2014–2021) Բոստոն Սելտիքս (2021) Նյու Յորք Նիքս (2021-այժմ) | ||
Էվան Մեհդի Ֆուրնիե (ֆրանս.` Evan Mehdi Fournier, ծնվ.՝ հոկտեմբերի 29, 1992, Սեն Մորիս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում` որպես հարձակվող պաշտպան։
Մասնագիտական կարիերան սկսել է Ֆրանսիայի բասկետբոլային լիգայի «Նանտեր» ակումբում։ Երկու մրցաշրջան «Նանտերի» կազմում ելույթ ունենալուց հետո տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Պոլտիե Բասկետ 86» ակումբ։
Ընտրվել է NBA-ի 2012 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 20-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։
2014 թվականի հունիսի 26-ին իրականացված փոխանակման շրջանակներում տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»[1]։
Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի բասկետբոլի առաջնությունում։