Իվան Վազովի անվան ազգային գրադարան (բուլղար․՝ Народна библиотека "Иван Вазов"), գրադարանԲուլղարիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Պլովդիվում։ Անվանվել է ի պատիվ բուլղարգրող, հասարակական գործիչ Իվան Վազովի։ Համարվում է երկրի երկրորդ ամենամեծ գրադարանը, որի հավաքածուն ներառում է 1,500,000 գիրք[1]։ Գրադարանը հիմնադրվել է 1879 թվականին[2]։ 1974 թվականին այն տեղափոխվել է քաղաքի հարավային հատվածում գտնվող նոր շենք։ Գրադարանն ունի 134 աշխատակից, 90 որակավորված մասնագետներ և գիտաշխատողներ։