Կրյոզոն գտնվում է Փարիզից 280 կմ դեպի հարավ-արևելք, Դիժոնից 75 կմ դեպի հարավ-արևմուտք, Մակոնից 65 կմ դեպի հարավ-արևմուտք։ Կրյոզոն դեպարտամենտի երրորդ խոշոր քաղաքն է Շալոն-սյուր-Սոն, Մակոն քաղաքներից հետո։ Բնակչության թիվը կազմում է 23, 207 մարդ (2008 թվականի դրությամբ)։
Նախկին հանքարդյունաբերական քաղաքն այժմ համարվում է հատուկ պողպատների արտադրության, մեքենաշինական (ArcelorMittal, Schneider Electric, Alstom մետաղագործական ընկերություններ) և ռազմական արդյունաբերության կենտրոն։ Կրյոզոյի մոտ արդյունահանվում է քարածուխ։
1990-ական թվականներին զարգանում է տուրիստական ուղղվածությունը։ Գլխավոր տեսարժան վայր է համարվում «Parc des Combes» զբոսայգին։
Կրյոզոն նաև համարվում է Բուրգունդիայի երկրորդ կրթական կենտրոնը (Դիժոնից հետո) իր համալսարանական թաղամասերով՝ կամպուսով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 696)։