Jump to content

Հերթա Բոթհե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերթա Բոթհե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1921(1921-01-03)
ԾննդավայրՏետերով, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
Մահացել էմարտի 16, 2000(2000-03-16)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԳերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունտանջող և համակենտրոնացման ճամբարի պահակ
 Herta Bothe Վիքիպահեստում

Հերթա Գերթրուդե Բոթհե (գերմ.՝ Herta Gertrude Bothe, հունվարի 3, 1921(1921-01-03), Տետերով, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - մարտի 16, 2000(2000-03-16)[1], Գերմանիա[2]), կանանց համակենտրոնացման ճամբարների վեակացու։ Մի քանի անգամ ձերբակալվել է ռազմական հանցագործության մեղադրանքով, դատվել, ազատազրկվել, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթա Բոթհեն ծնվել է 1921 թվականի հունվարի 8-ին գերմանական Տետերով քաղաքում։ Նա օգնել է հորը, որն ուներ փայտանյութի խանութ, որոշ ժամանակ էլ ծառայել է ֆաբրիկայում։ 1939 թվականին անդամակցել է Գերմանացի աղջիկների խորհրդին, որտեղ բարձր առաջադմություն է ցուցաբերել թեթև աթլետիկայում։ 1940 թվականին աշխատանքի է անցել գերմանական հոսպիտալում որպես բուժքույր[3]։

1942 թվականին հրավեր է ստացել որպես վերակացու աշխատել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում։ Չորսշաբաթյա դասընթացից հետո Բոթհեին ուղարկում են Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Գդանսկին մոտ։ Այնտեղ Հերթան ստացել է «Շտուտհոֆի սադիստուհի» մականունը կին կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար[4]։

1944 թվականի հուլիսին Գերդա Շթայնհոֆի հետ ուղարկվել է Բրոմբերգ-Օստ համակենտրոնացման ճամբար։ 1945 թվականի հունվարի 21-ից Բոթհեն վերակացու էր Կենտրոնական Լեհաստանից մինչև Բերգեն-Բելզեն մահվան երթում։ Երթն ավարտվել է 1945 թվականի փետրվարի 20-26։ Բերգեն-Բելզենում նա ղեկավարել է 60 կանանցից բաղկացած խմբին, որոնք աշխատում էին փայտանյութի արտադրամասում[5]։

Ճամբարի ազատագրումից հետո ձերբակալվել է։ Բելզենի դատավարության ժամանակ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Հերթա Բոթհեն իր պաշպանության ժամանակ նշել է, որ ծեծել է կալանավորներին, բայց երբեք ոչ մեկի չի սպանել, սակայն կային վկաներ, որոնք հակառակն էին պնդում[6]։ 1951 թվականի դեկտեմբերի 22-ին ժամկետից շուտ ազատ է արձակվում բրիտանական կառավարության ներողամտության շնորհիվ։ Մնացյալ ողջ կյանքն ապրել է Գերմանիայում Լանգե ազգանվամբ։ 2004 թվականին «Holokaust» փաստագրական սերիալոմ ցուցադրվել է նրա ճեպազրույցը՝ տեսագրված դեռևս 1997 թվականին[7]։ Այնտեղ Հերթա Բոթհեն հայտարարել է․

Ես արդյոք սխալ թույլ տվե՞լ եմ։ Ոչ։ Սխալն այն էր, որ այն համակենտրոնացման ճամբար էր, իսկ ես պետք է այնտեղ աշխատեի, այլապես անձամբ ինձ կտեղափոխեին այնտեղ։ Հենց դա էլ իմ սխալն էր։
- Հերթա Բոթհե

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://bergenbelsen.co.uk/pages/Staff/Staff.asp?CampStaffID=43&Submit=View
  2. «Aufseherin Herta Bothe/Lange». Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2019-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Herta Bothe / Lange» (անգլերեն). bergenbelsen.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2012-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Hall A. (2009-02-12). «Nazi women exposed as every bit as bad as Hitler's deranged male followers» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է 2012-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «A 'kind, sweet' granny hiding an evil secret» (անգլերեն). thesun.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009-02-24-ին. Վերցված է 2012-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «The Belsen Trial» (անգլերեն). Official website of the University of the West of England, Bristol. Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին. Վերցված է 2012-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «NAZI SHE-DEVILS» (անգլերեն). mirror.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին. Վերցված է 2012-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • United Nations War Crimes Commission (Hrsg.): Law reports of trials of war criminals, selected and prepared by the United Nations War Crimes Commission. 3 Bände, William S. Hein Publishing, Buffalo (New York) 1997, ISBN 1-57588-403-8 (Reprint der Originalausgabe von 1947–1949).
  • Nicholas Goodrick-Clarke: Hitler's Priestess: Savitri Devi, the Hindu-Aryan Myth and Neo-Nazism, NYU Press, New York 2000, ISBN 0-8147-3111-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]