Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիցի Մոշկովսկի (լեհ. ՝ Maurycy Moszkowski , օգոստոսի 23 , 1854 (1854-08-23 ) [ 1] [ 2] [ 3] […] , Վրոցլավ , Սիլեզիա , Պրուսիայի թագավորություն [ 4] - մարտի 4 , 1925 (1925-03-04 ) [ 1] [ 4] , Փարիզ , Ֆրանսիա [ 4] ), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր , մանկավարժ ։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1899 )։ Սովորել է Դրեզդենի և Բեռլինի կոնսերվատորիաներում։ Առաջին ելույթը կայացել է 1873 թվականին համերգներ է տվել Բեռլինում, Փարիզում , Վարշավայում , Լոնդոնում , հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ 1897 թվականից ապրել է Փարիզում։ Որպես կոմպոզիտոր և կատարող հայտնի է եղել իր սալոնային-վիրտուոզ ստեղծագործություններով, որոնցից ամենանշանավորը դաշնամուրային զուգանվագի համար գրված «Իսպանական պարեր»-ն է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Մոշկովսկու «15 վիրտուոզ էտյուդներ»-ը։ Գրել է նաև օպերա , բալետ , «ժաննա դ’Արկ» սիմֆոնիկ պոեմը , երգեր ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture .
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22 )։