Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ( ՇՄԱԳ, EIA (անգլ.՝ Environmental Impact Assessment)), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Միջազգային միության (IAIA, International Association for Impact Assessment) տերմին է։ Նախատեսված է պլանավորվող տնտեսական գործունեության ցանկացած տեսակների ազդեցության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտմանը շրջակա միջավայրի և հասարակական առողջության վրա։
ՇՄԱԳ-ը վերաբերում է այն ուղղությանը, որն ունի նախագծերի գնահատման ընդհանուր «հովանոցային բրենդ»։ ՇՄԱԳ-ի անցկացումը պլանավորվող տնտեսական և գործունեության այլ տեսակների համար նախատեսվում է «Էկոլոգիական փորձաքննության մասին՚» Դաշնային օրենքով։ Նախատեսվող տնտեսական և գործունեության այլ տեսակների ՇՄԱԳ-ը նպաստում է էկոլոգիապես խելամիտ կառավարչական որոշումների ընդունմանը ` նախատեսվող տնտեսական և գործունեության այլ տեսակների իրականացման հնարավոր անբարենպաստ ազդեցությունների որոշման մասին, էկոլոգիական հետևանքների գնահատման, հասարակական կարծիքի չանտեսման, ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակման վերաբերյալ։
ՇՄԱԳ-ի մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]ՇՄԱԳ-ի գործընթացում մասնակցում են պատվիրատուն, ազդեցութայն գնահատման աշխատանքների կատարողը և հասարակայնությունը։
Պատվիրատուն ֆիզիակական կամ իրավաբանական անձ է պատասխանատու նախատեսվող գործունեության փաստաթղթերի պատրաստման համար ` համաձայն նորմատիվային պահանջների, որոնք ներկայացվում են տվյալ գործունեության տեսակին էկոլոգիական փորձաքննության անցկացման համար։
Կատարողը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որին պատվիրատուն իրավունք է տվել կատարել գնահատման աշխատանքները։ Կատարողը պատասխանատու է գնահատման ամբողջականության ու հավաստիության, ինչպես նաև դրանց՝ էկոլոգիական ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխանության համար։
ՇՄԱԳ-ի երրորդ մասնակիցը հասարակայնությունն է, որը կարող է գործընթացի մեջ ընդգրկվել սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցել հասարակական լսումներին և քննարկումներին։
Ընթացակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակողին ներկայացվող պահանջները
[խմբագրել | խմբագրել կոդը]- օբյեկտի տեղադրման վայրում շրջակա միջավայրի վիճակի բնութագրիչների որոշում
- ուսումնասիրվող տեղանքում գոյություն ունեցող տեխնոգեն ազդեցության տեսակների, հիմնական աղբյուրների և ինտենսիվության վերլուծություն
- նախագծվող օբյեկտի շինարարության և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի բաղկացուցիչների վրա հնարավոր ազդեցությունների բնույթի, ծավալի և ինտենսիվության բացահայտում
- նախատեսվող գործունեության իրականացման նպատակների և հնարավոր այլընտրանքների նկարագրություն
ՇՄԱԳ-ի սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՇՄԱԳ-ի ` որպես լուծումների ձևավորման գործիքի կիրառում նախանախագծային փուլից սկսած և հասարակության համար տեղեկատվության մատչելիություն նախագծային լուծումների վերաբերյալ
- նախագծի տեխնոլոգիական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և տնտեսական ցուցանիշների համալիր դիտարկում
- նախագծային լուծումների այլընտրանքայնություն, նոր տարբերակների կազմում
- օբյեկտի շահագործման հետ կապված հնարավոր բացասական հետևանքների համար պատվիրատուի պատասխանատվություն
Պատվիրատուն կրում է ՇՄԱԳ-ի կատարման հետ կապված բոլոր ծախսերը։ ՇՄԱԳ-ը ներառում է.
- տարածքի ռեսուրսային պոտենցիալի և շրջակա միջավայրի վիճակի որոշում
- ՇՄԱԳ-ի ծրագրի մշակում
- տնտեսական գործունեության և շինարարության այլընտրանքային տարբերակների գնահատում
- շրջակա միջավայրի վրա նախագծի շահագործման հետևանքով ազդեցության ծավալի և տևողության գնահատում
- շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության մոնիթորինգ
- շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակի նվազեցման միջոցների և միջոցառումների համակարգի ստեղծում
- հասարակական լսումներ և էկոլոգիական փորձաքննություն
- շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության վերլուծության հաշվետվության պատրաստում
ՇՄԱԳ-ի վերջնական տարբերակի նյութերի մեջ պետք է ընդգրկվի հասարակական լսումների արձանագրությունը։
ՇՄԱԳ-ի փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ազդեցության գնահատման Միջազգային կազմակերպության մեթոդաբանության` ՇՄԱԳ-ի գործընթացը իրենից ներկայացնում է հաջորդական անցում հետևյալ փուլերով.
- Սկրինինգ (screaning), որի շրջանակներում որոշվում է ՇՄԱԳ-ի անցկացման անհրաժեշտությունը և լիարժեքության աստիճանը
- Սկոպինգ (scopping), այս փուլում վեր են հանվում խնդիրները և ազդեցության ոլորտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պարունակում են տեղեկատվություն շրջակա միջավայրի վերաբերյալ
- այլընտրանքային տարբերակների գնահատում, ինչի արդյունքում ընտրվում է նախատեսված նպատակներին հասնելու այն տարբերակը, որն առավել բարենպաստ է շրջակա միջավայրի համար
- Ազդեցության գնահատում, նախագծի իրականացման էկոլոգիական, կենսաբանական և սոցիալական հետևանքների աստիճանի կանխատեսում և որոշում
Ազդեցության գնահատման փուլում վերլուծվում են ազդեցության քանակական ցուցանիշներ, մասնավորապես.
- ազդեցության ինտենսիվութուն ( միավոր ժամանակում աղտոտիչների հոսքը )
- ազդեցության որոշակի ուժգնություն ( միավոր տարածքի վրա աղտոտիչների հոսքը )
- ազդեցության հաճախականությունը ժամանակի ընթացքում (ընդհատ, անընդհատ, միանվագ ազդեցություն )
- ազդեցության տևողությունը ( տարի, ամիս և այլն )
- ազդեցության տարածական սահմանները ( խորություն, չափեր և ազդեցության գոտու ձև )
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության կառավարում . միջոցառումների սահմանում, որն անհրաժեշտ է նախագծի շահագործման անբարենպաստ հետևանքների վերացման, նվազեցման և փոխհատուցման համար
- Նշանակալիության գնահատում . շրջակա միջավայրի վրա այլ բաղադրիչների ազդեցության կարևորության և ընդունելիության որոշում ( օրինակ այնպիսիք, որոնք հնարավոր չէ վերացնել )։ Այս փուլի նպատակը առաջնահերթ ազդեցությունների նվազեցումն է ` ընտրելով միայն նրանք, որոնք բնութագրվում են առավելագույն ինտենսիվությամբ և պարբերականությամբ։ Այդ դեպքում հաշվի են առնվում ցուցանիշներ, որոնց դեպքում ազդեցությունը նշանակալից է.
- տվյալ տարածքի վրա զգալի ազդեցություն
- հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցություն
- չափազանց վտանգավոր արտադրություն
- Հաշվետվությունների կազմում ՇՄԱԳ-ի անցկացման վերաբերյալ
- Որոշումների ընդունում. նախագծի ընդունման դրական կամ բացասական եզրակացություն, ինչպես նաև իրականացման վերաբերյալ պայմանների սահմանում
- Հսկողություն նախագծի իրականացման վերաբերյալ սահմանված պայմանների կատարման նկատմամբ, վերահսկողություն նախագծի իրականացման նկատմամբ, ինչպես նաև միջոցառումների ` բացասական հետևանքների նվազեցման արդյունավետության նկատմամբ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вторжение в природную среду. Оценка воздействия (основные положения и методы)/ Под ред. Ретеюма А. Ю. // М.: Прогресс, 1983. 191 с.
- Оценка воздействия на окружающую среду и экологическая экспертиза, Санкт-Петербург, 2006. (Содержание.
- Оценка воздействия на окружающую среду проекта Nord Stream.