20-50 սմ բարձրությամբ, փայտացող կոճղարմատից դուրս եկող բազմաթիվ սնամեջ ճյուղավոր ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Կենտ-փետրաձև, բարդ տերևները կազմված են 14 զույգ երկարավուն-էլիպսաձև, կարճ փշերով ավարտվող տերևիկներից։ Երկար ծաղկակիրների գագաթին աճող ծաղիկները կազմում են հովանացավոր ծաղկաբույլերում։ Վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ պսակով բուրավետ ծաղիկներն ունեն ընտանիքին բնորոշ կառուցվածք։ Պտուղը միասերմ հատվածների բաժանվող երկար քթիկով գծային ունդ է։ Երկարավուն սերմերը շագանակագույն են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են քարառվույտի վերգետնյա մասը և սերմերը։ Թարմ տրորված տերևներըը օգտագործում են կտրտվածքների արյունահոսությունը դադարեցնելու նպատակով[1]։