American Caesar, Իգի Պոպի ստուդիական ալբոմը, թողարկված 1993 թվականին։ «Brick by Brick» ալբոմից հետո, որը մեծ հաջողությունների հասավ, Իգին շարունակեց իր լիրիկական թեման։ «American Caesar» ալբոմը համարվում է Իգիի 1990-ական թվականների ամենաուժեղ ալբոմը։
Բրիտանական հրատարակչության կողմից գրվել էր հետևյալ տողերը. «Parental Warning: This is an Iggi Pop record» («Ուշադրություն ծնողներ. Սա Իգի Պոպի ձայնագրությունն է»)։ «Wild America» և «Beside you» երգերի հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ։ Ալբոմում գտնվում է «Louie Louie» սինգլի քավր տարբերակը, որը հայտնի է դարձել The Kingsmen-ի շնորհիվ։ Առաջին սինգլը՝ «Wild America»-ն ամերիկական «Modern Rock Tracks» չարթում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։ Չնայած նրան, որ այս ալբոմը այնքան էլ մեծ հաջողություններ չգրանցեց, այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայում այն սիրվեց, իսկ 1990-ական թվականներին Ամերիկայում լավ վաճառքի հանվեց։