Umeda Sky Building
Տեսակ | երկնաքեր |
---|---|
Երկիր | Ճապոնիա[1] |
Տեղագրություն | Ōyodo-Naka? |
Բարձրություն | 173 մետր |
Հարկեր | 40 |
Ստորգետնյա հարկեր | 2 |
Մակերես | 147 397 քառակուսի մետր |
Մասն է | Shin Umeda City? |
Սեփականատեր | Sekisui House? |
Օգտագործվում է | գրասենյակ և observation deck? |
Հիմնադրված է | 1993 |
Բացված | մարտի 25, 1993 |
Շինարար | Takenaka Corporation |
Ճարտարապետ | Hiroshi Hara? |
Ճարտարագետ | Toshihiko Kimura? |
Պատվիրող | Տոշիբա |
Պարգևներ | |
Իրադարձություններ | շինարարություն |
Պաշտոնական կայք |
Umeda Sky Building (ճապ.՝ 梅田スカイビル Ումեդա Սքայ Բիրու), իր բարձրությամբ 12-րդ շենքն Օսակայում. քաղաքի ամենահայտնի երկնաքերերից մեկը։ Կազմված է երկու 40-հարկանի աշտարակներից, որոնք միացված են կամրջակներով և ամենաբարձրում՝ շարժասանդուղքով[2]։ Գտնվում է (北区|Կիտա-Կուում)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է Կիտա-Կուում (անգլ.), Օսակա։ Շենքն ստեղծվել է 1988 թվականին՝ «City of Air» ծրագրի շրջանակներում և իսկզբանե մտածված էր կառուցել 4 աշտարակներից կազմված երկնաքեր, սակայն աշխատանքների կատարման ընթացքում դրանց թիվը կրկնակի կրճատվեց։
173 մետր երկարություն ունեցող երկնաքերի գլխավոր ճարտարապետ դարձավ Հարա Հիրոսին[3], իսկ շինարարական բոլոր աշխատաքներն իրականացվել են Takenaka Corporation-ի (ճապ.) կողմից։ Շինությունը շահագործման է հանձնվել 1993 թվականին[4]։ Աշտարակների պատվանդանների մոտ կառուցված է շատրվաններով այգի։
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն իր պատմության մեծ մասի ընթացքում պատկանել է Տոշիբա Building Co., Ltd-ին, Տոշիբան իր բաժնետոմսերը վաճառել է (65 %) Nomura Holdings, Inc-ին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Umeda Sky Building». GoJapanGo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Umeda Sky Building». Japan Guide. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Outline of Shin Umeda City». Sky Building. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Nomura Real Estate Holdings, Inc. and Toshiba Corporation to Establish Alliance in Real Estate Business through Sale of Majority Ownership of Toshiba Building Co., Ltd.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Umeda Sky Building (ճապոներեն), Sekisui House Umeda Operation Co.
- Outline of Shin Umeda City Արխիվացված 2013-07-23 Wayback Machine, Sekisui House Umeda Operation Co.
- Umeda Sky Building, Takenaka Corporation
- Umeda Sky Building, Japan Guide
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Umeda Sky Building» հոդվածին։ |
|