զտել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ztɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ զ(ը)•տել
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- մաքրել, կեղտերից զերծել, ջոկել, ընտրել, առանձնացնել ◆ Հատիկը թեփից զտել: ◆ Ինրպես պիտի զարմանան կանայք, երբ տեսնեն, որ տրիերը ցորեն ավելի լավ է զտում, քան իրենք։ (Ակսել Բակունց)
- մետաղից հեռացնել օտար տարրերը ◆ Ոսկին զտել: ◆ Հանքերը գտել են հիշյալ հույները։ (Րաֆֆի)
- քամելով հեղուկի միջից հեռացնել օտար նյութերը, թորել ◆ Ջուրը զտել: ◆ Որոշ շրջաններում օգտագործվում են ջուր զտող արևային հարմարանքներ։ (Մամուլ)
- ընտրելով՝ ջոկելով պահել միայն ընտիրը ◆ Ցորենը՝ սերմացուն զտել:
- երեսը քաշել, սերուցքը հանել (կաթի)
- բամբակից հունգը հանել՝ հեռացնել
- (ֆիզ․) լույսը ավելորդ տարրերից զերծել
- (փխբ․) խորթ՝ անհարազատ՝ վնասակար կամ ոչ պիտանի մարդկանցից մաքրել (կազմակերպությունը, հիմնարկը և այլնը)
Հոմանիշներ
[խմբագրել]- ընտրել, մաքրել
- թորել, մզել
- հստակել, հստակեցնել, պարզել, պրզեցնել
- (փխբ․) մաքրել, մաքրագործել
- (տեխ․) զտարկել
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։