Jump to content

վերջանալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վերջանալ

վանկեր՝ վեր•ջա•նալ 

Կազմություն

[խմբագրել]

Արմատ՝ վերջ, վերջածանցներ՝ -ան-ալ:

Բայ

  1. (հզվդ․) վերջնակետին հասնել (ժամանակի մասին) ◆ Շաբաթը՝ ամիսը՝ գարունը վերջանալ:
  2. ծայրին՝ սահմանին հասնել (տարածության մասին) ◆ Ճանապարհը՝ հովիտը՝ անտառը վերջանալ:
  3. ավարտվելը, ավարտին հասնել (գործի՝ գործունեության՝ աշխատանքի և այլնի մասին) ◆ Աշխատանքը՝ հղկումը վերջանալ:
  4. սպառվել, պրծնել ◆ Հացը՝ պաշարը վերջանալ:
  5. որևէ հետևանքի հանգել, հետևանք ունենալ, պսակվել ◆ Բանակցությունը հաշտության պայմանագրով վերջացավ:
  6. գլուխ գալ, հաջողվել ◆ Համաձայնվեց երիտասարդը, ուրախանալով, որ գործը այդպես հեշտ է վերջանում: (Մուրացան)
  7. դադարել ◆ Աղմուկը վերջանալ:
  8. վերանալ, ցրվել, ցնդել, ամոքվել ◆ Տանջանքը՝ տառապանքը՝ նեղությունը վերջանալ:
  9. կյանքն սպառվել, կյանքի վերջը գալ, մեռնել, վախճանվել ◆ Նա տխուր նախազգում է, որ այլևս կյանքը վերջանում է։ (Ակսել Բակունց)
  10. վերջավորվել, որպես վերջավորություն՝ վերջնամաս կամ վերջնահնչյուն ունենալ ◆ Ի-ով վերջացող բառերը ենթարկվում են ու հոլովման։
  11. որպես վերջաբան՝ եզրափակում՝ լուծում ունենալ ◆ Վեպը վերջանում է հերոսի ինքնասպանությամբ։
  12. սահմանագծվել, սահմանափակվել, որպես սահման ունենալ, եզերվել ◆ Հովիտը վերջանում է բարձրաբերձ լեռներով։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ավարտվել, լրանալ, լմննալ (արևմտհ․)
  2. սպառվել, հատնել, պրծնել, տուտը կտրվել (գվռ․)
  3. հանգել
  4. հաջողվել, գլուխ գալ
  5. դադարել, կանգ առնել
  6. վերանալ, ամոքվել
  7. տե՛ս մեռնել
  8. վերջավորվել
  9. սահմանագծվել, սահմանափակվել, եզերվել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]