«Burning Bush» գործողություն
«Burning Bush» գործողություն ռուս.՝ Аперацыя «Burning Bush» | |
---|---|
Տեսակ | վիպակ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 2010 |
««Burning Bush» գործողություն» (ռուս.՝ «Операция „Burning Bush“»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակն է, որը լույս է տեսել 2010 թվականին «Արքայախնձորի ջուր գեղեցիկ տիկնոջ համար» ժողովածուում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոս Սեմյոն Լևիտանը մանկուց տարվել էր իր հեռավոր ազգական[1], հանրահայտ ռադիոհաղորդավար Յուրի Լևիտանի ձայնն ընդօրինակելով։ Հասուն տաիքում նա անգլերեն է դասավանդում հետվերակառուցումային Մոսկվայում։ Այս երկու հանգամանքներն էլ ստիպում են նրան ներգրավվել պետական անվտանգության ուժերի գաղտնի գործողության մեջ. նա պետք է Աստծո ձայնով խոսի ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշի հետ[2]։ Դա անելու համար Սեմյոնը գաղտնի հիմունքներով անցնում է արագացված աստվածաբանական դասընթացներ՝ կրոնական բովանդակության տեքստերի և թմրանյութերի օգտագործմամբ, որոնց ընթացքում նա ապրում է միստիկական վերապրումներ[3][4]։
Գործողության ընթացքում պարզվում է, որ ամերիկացիները ևս նման գործողություն են իրականացնում ԽՍՀՄ ու Ռուսաստանի ղեկավարների դեմ` այն տարբերությամբ, որ հեռարձակումը հրեշի անունից է։ Սեմյոնը ստիպված է լինում հնչունավորել նաև հրեշին։ Գործողության ավարտին Սեմյոնը հայտնվում է Իսրայելում, որտեղ նրան դեռ օգտագործում է ևս մեկ հետախուզական ծառայություն, ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը[3][4]։
Վիպակը գրված է առաջին դեմքով։ Ի տարբերություն Պելևինի մյուս գրքերի, առեղծվածային փորձառությունները տեղի են ունենում ոչ թե արևելյան մշակույթի, այլ եվրոպական միաստված մշակույթի շրջանակներում[4]։
Գաղափարը վերցվել է Ջորջ Ու. Բուշի իրական ելույթներից, օրինակ.
«Աստված խոսում է իմ միջոցով»,- 2004 թվականին հակիրճ ասել է Սպիտակ տան ղեկավարը, իսկ ավելի ուշ հստակեցրել է. «Աստված ինձ ասաց, որ հարձակվեմ Ալ-Կաիդայի վրա, և ես հարձակվեցի նրանց վրա։ Եվ նախապես նա ինձ հանձնարարել էր հարձակվել Սադդամի վրա, ինչը ես արեցի։ Աստծո աջակցությամբ մենք կհաղթենք»[3]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Возвращение главного героя. "Ананасная вода для прекрасной дамы" Виктора Пелевина». Газета "Коммерсантъ" №228 от 09.12.2010, стр. 14.
- ↑ «Не пойти ли Пелевину в политику? - Аргументы Недели». argumenti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Виктор Пелевин, Ананасная вода для прекрасной дамы (сборник) – читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Ананасная вода для прекрасной дамы» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)