Անուշավան Հասան-Ջալալով
Անուշավան Հասան-Ջալալով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Анушаван Рафаэлович Гасан-Джалалов |
Մասնագիտացում՝ | rower և ակադեմիական թիավարության մարզիչ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 23, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Անուշավան Ռաֆայելի Հասան-Ջալալով (ապրիլի 23, 1947[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային մարզիկ, ակադեմիական թիավարության ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության (1971), աշխարհի առաջնության (1974, 1975) և Օլիմպիական խաղերի (1976) մրցանակակիր։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ռուսաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ (1992-1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշավան Հասան-Ջալալովը ծնվել է 1947 թվականի ապրիլի 23-ին Լենինականում, զինվորականի ընտանիքում։ Երկու ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ 1963 թվականին նա «Վոդնիկ» մարզական ընկերությունում սկսել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ։ Նա մասնագիտացել է առանց ղեկորդի քառյակների և ղեկորդով քառյակների դասերում։ 1971-1978 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել միջազգային ռեգատների, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ 1976 թվականին Ռաուլ Առնեմանի, Վալերի Դոլինինի և Նիկոլայ Կուզնեցովի հետ առանց ղեկորդի քառյակ դասում նվաճել է Մոնրեալի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[3]։
1978 թվականին Անուշավան Հասան-Ջալալովն ավարտել է մարզական կարիերան և անցել մարզչական գործունեության «Բանակի մարզական ակումբ» (ԲՄԱ) ընկերությունում։ 1984 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ ակադեմիական թիավարության հավաքականի գլխավոր մարզիչ։ 1992 թվականից մինչև 1996 թվականը ղեկավարել է Ռուսաստանի ակադեմիական թիավարության ֆեդերացիան[4]։ 1996 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ստեղծել է RowingRu.com կայքը, որը լուսաբանում է Ռուսաստանում ակադեմիական թիավարության զարգացման խնդիրները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Anusiavan Gasan-Djalalov
- ↑ 2,0 2,1 Anushavan Gassan-Dzhalilov
- ↑ Гасан-Джалалов Анушаван Рафаэлович. Гребля академическая
- ↑ «Президенты ФГР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշավան Հասան-Ջալալովի ստեղծած RowingRu.com կայքը
- С мечтой о Гюмри
- Անուշավան Հասան-Ջալալով – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Անուշավան Հասան-Ջալալովի էջը(չաշխատող հղում) FISA կայքում (անգլ.) (1)
- Անուշավան Հասան-Ջալալովի էջը FISA կայքում (անգլ.) (2)
|