Արձանիկ՝ տապիր (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Նոյեմբերյան)
Արձանիկ՝ տապիր | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 19 սմ |
լայնություն | 86 սմ |
Արձանի՝ տիպիր, բրոնզաձույլ արձանիկ, հնագիտական օբյեկտ, որը պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2908-1 համարի տակ։
Այս աձանիկը համարվում է մ.թ.ա. 15-14-րդ դարերի հնություն։ Հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի տարածքում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառանկյունի հարթակին կանգնած տապիրի՝ ձիու ոճավորված ֆիգուրա է։ Հաստամարմին է և երկարադունչ:Ականջները կարճ ու ցից են։ Աչքերը տրված են ռելիեֆով, ակնախոռոչները՝ փոսորակով։ Իրանի առաջամասը գոտեվորած է սանձափոկերով, իսկ կողերին ունի մեկական եռակյունաձև կտրվածքներ։
Պատվանդանը ուղղահայաց գծազարդ սյուներ են, որ ավարտվում են եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելվածքով։
Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ։ Ֆիգուրան սնամեջ է, իսկ մակերեսը պատված է կանաչավուն պատինայով։ Պոչը կոտրված է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|