Jump to content

Բոգոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բոգոտա
իսպ.՝ Bogotá
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքԿունդինամարկա
Ներքին բաժանումUsaquén?, Chapinero?, Սանտա Ֆե, San Cristóbal?, Pedro Usme?, Tunjuelito?, Bosa?, Kennedy?, Fontibón?, Engativá?, Suba?, Barrios Unidos?, Teusaquillo?, Los Mártires?, Antonio Nariño?, Puente Aranda?, La Candelaria?, Rafael Uribe Uribe?, Ciudad Bolívar? և Sumapaz?
ՔաղաքապետՍամուել Մորենո Ռոխաս
Հիմնադրված է1538 օգոստոսի 6 թ.
Մակերես1775,98 կմ²
ԲԾՄ2640 մ
Կլիմայի տեսակծովային
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն7 307 335[1] մարդ (2009)
Խտություն11071 մարդ/կմ²
Ագլոմերացիա8 566 926
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ1
Փոստային դասիչ11
Ավտոմոբիլային կոդBOG
ISO 3166-2CO-DC
Պաշտոնական կայքbogota.gov.co
Բոգոտա (Կոլումբիա)##
Բոգոտա (Կոլումբիա)
Բոգոտայի համայնապատկերը /քաղաքը Հարավային Ամերիկայում մեծությամբ երրորդն է՝ Սան Պաուլուից և Լիմայից հետո/
Քաղաքի գործարար կենտրոնը
Բոլիվարի հրապարակը Բոգոտայում
Museo del Oro-ն
Virgilio Barco հանրային գրադարանը
Nuestra Señora de Lourdes եկեղեցին

Բոգոտա (Սանտա ֆե դե Բոգոտա, իսպ.՝ Santafé de Bogotá), Կոլումբիայի մայրաքաղաքը, Կունդինամարկա դեպարտամենտի վարչական կենտրոն և երկրի խոշորագույն քաղաքը։ Տարածքը՝ 1775 կմ²։ Այն գտնվում է Արևելյան Կորդլիերների արևմտյան մասում, ծովի մակարդակից 2160 մ բարձրության վրա։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգոտան (Իսպաներեն արտասանություն՝ [boɣoˈta] ( )), պաշտոնապես՝ Bogotá, Distrito Capital, հապավված՝ Bogotá, D.C., նախկինում (1991-2000 թթ.) պաշտոնապես անվանվել է Santafé/Santa Fé de Bogotá վարչականորեն համարվում է մայրաքաղաքային օկրուգ, թեև հաճախ սխալմամբ համարում են Կունդինամարկա մարզի մի մասը[2]։ Երկրի քաղաքական, տնտեսական, վարչական, արդյունաբերական, մշակութային, մարզական կենտրոնն է։

Հիմնադրվել է որպես Գրենադայի Նոր Թագավորության մայրաքաղաք՝ իսպանացի կոնկիստադոր Գոնսալո Խիմենես դե Քեսադայի կողմից, տեղաբնիկ մուիսկա ցեղի դեմ ռազմական ծանր արշավանքից հետո՝ 1538 թվականի օգոստոսի 6-ին։ Տեղացիների կողմից այդ նույն վայրում նախկինում կառուցված բնակավայրը կոչվել է Բակատա Bacatá, որը հնդկացիական չիբչա ցեղի լեզվով նշանակում է Անդերի տիրուհի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Անդեր բառը այմարա ցեղի լեզվով նշանակում է Շողշողացող լեռներ, Բոգոտայի լրիվ անվանումը տեղացիների բարբառով կնշնակի Շողշողացող լեռների տիրուհի։ 1819 թվականի օգոստոսի 7-ին՝ Բոյակայի ճակատամարտից հետո, Բոգոտան դարձել է անկախություն նվաճած Գրան Կոլումբիայի մայրաքաղաքը։ Իսպանական գաղութային կայսրությունից Նոր Գրենադա փոխարքայության անկախացումից ի վեր, երբ սկիզբ դրվեց ներկայիս Կոլումբիայի կազմավորմանը, Բոգոտան մնացել է այդ տարածաշրջանի մայրաքաղաքը։

Բոգոտայում են գտնվում Կոլումբիայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գլխավոր մարմինների՝ երկրի նախագահի, կառավարության, Կոլումբիայի Կոնգրեսի, Գերագույն դատարանի, Սահմանադրական դատարանի, Պետական խորհրդի շենքերը։ Կոլումբիական մյուս քաղաքների շարքում Բոգոտան առանձնանում է իր ֆինանսատնտեսական հզորությամբ, ազգային ու միջազգային ընկերությունների համար գրավչությամբ, մարդկային որակյալ կապիտալով, գործարար ակտիվությամբ և դարձել է երկրի ֆինանսական ու առևտրական սիրտը[3][4]:Այստեղ է Կոլումբիայի և Անդյան բնական տարածաշրջանի ֆինանսական գլխավոր շուկան։ Բոգոտան դարձել է Կոլումբիայում և ընդհանրապես Լատինական Ամերիկայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ապահովող նախագծերի նշանակետը[5]։ Այստեղ է ստեղծվում երկրում արտադրվող համախառն ներքին արդյունքի մոտավորապես մեկ քառորդ մասը (24.7%-ը)։

Քաղաքի միջազգային օդանավակայանը, որ մուիսկա ցեղի ավանդազրույցներից մեկի հիման վրա անվանակոչվել է Էլդորադո (Ոսկե երկիր), ողջ Լատինական Ամերիկայում բեռնաշրջանառությամբ զբաղեցնում է առաջին, ուղևորաշրջանառությամբ՝ երրորդ տեղը[6]։ Բոգոտայում են գտնվում երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազորական կենտրոնների մեծագույն մասը[4], բազմաթիվ մշակութային օջախներ՝ թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, որոնցից Museo del Oro-ն (Ոսկու թանգարանը) առանձնակի է և ունի մեծ կարևորություն։ Բոգոտան 2014 թվականին աշխարհի քաղաքների ցուցիչում (Global Cities Index) դասվել է 52-րդ տեղում[7] և GaWC-ի կողմից համարվել ու համարվում է "Alpha " տիպի գլոբալ քաղաք[8]։

Բոգոտայում բնակվում է մոտ 7 միլիոն մարդ՝ երկրի ամբողջ բնակչության 1/6 մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. sdp.gov.co(չաշխատող հղում)
  2. «Organización del Distrito Capital» (իսպաներեն). bogota.gov.co. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  3. «Hot spots: Benchmarking global city competitiveness» (PDF). The Economist Intelligence Unit. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  4. 4,0 4,1 Harvard University (2011). The Talent Issue. Harvard Business Review.
  5. «IBM destaca a Bogotá como la ciudad con mayor número de proyectos de inversión extranjera en Latinoamérica» (իսպաներեն). IBM-Plant Location International (IBM-PLI). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  6. «El Dorado International Airport». eldorado.aero. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «2014 Global Cities Index and Emerging Cities Outlook». atkearney.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  8. «GaWC – The World According to GaWC 2016». Lboro.ac.uk. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 500