Երվանդ Սահառունի
Երվանդ Սահառունի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1894[1] Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] |
Երկիր | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 20, 1967[1] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Սանասարյան վարժարան (1912)[1] |
Պարգևներ |
Երվանդ Մկրտչի (Իվանի) Սահառունի (Տեր-Հակոբյան) (ապրիլի 16, 1894[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 20, 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականին ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել։ Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից։ 1923 թվականից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում։ 1930 թվականին ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական արլ․ անսամբլը (հետագայում՝ Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ), 1938 թվականից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ), 1942 թվականից ապրել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում [դրանց թվում՝ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը։
Հեղինակ է վոկալ-գործիքային սյուիտների («Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» և այլն), բազմաթիվ երգերի («Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գ՚նա յար», «Մայրիկիս», «Սայաթ-Նովա»), կատարել է ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ («Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանյան Ռ. «Երվանդ Սահառունի», Երևան, 1962։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 139)։ |