Էբբի Ջեյքոբսոն
Էբբի Ջեյքոբսոն անգլ.՝ Abbi Jacobson | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Chesterbrook, Tredyffrin Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ, Էմերսոն քոլեջ և Conestoga High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, ձայնային դերասանուհի, պոդքաստեր և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Abbi Jacobson Վիքիպահեստում |
Էբբի Ջեյքոբսոն (անգլ.՝ Abbi Lee Jacobson, փետրվարի 1, 1984[1], Chesterbrook, Tredyffrin Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգակ, սցենարիստ, դերասան և նկարազարդող։ Առավել հայտնի է որպես «Բրոդ Սիթի» հեռուստասերիալի ստեղծողներից ու գլխավոր դերը կատարողներից մեկը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյքոբսոնը ծնվել է հրեական ընտանիքում[3]։ Նրա մայրը՝ Սյուզան Կոմմը, նկարչուհի է, իսկ հայրը՝ Ալան Ջեյքոբսոնը, գրաֆիկական դիզայներ[4]։ Նա մեծացել է Ուեյնում՝ Փենսիլվանիա նահանգում, որտեղ սովորել է Ուելլի Ֆորջ միջնակարգ դպրոցում(անգլ.՝ Valley Forge Middle School) և Քոնեստոգի ավագ դպրոցում (անգլ.՝ Conestoga High School)։ Ջեյքոբսոնը գեղարվեստ և տեսաարտադրություն է սովորել Մերիլենդի արվեստի ինստիտուտի քոլեջում, ինչպես նաև երրորդ կուրսում մի կիսամյակ սովորել է Էմերսոնի քոլեջում, որից հետո հետ է վերադարձել Մերլենդի համալսարան[5]։
2006 թվականին ավարտելով համալսարանը՝ Ջեյքոբսոնը տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ սկսել է դասեր վերցնել «Atlantic Theater Company» ընկերությունում և «Upright Citizens Brigade Theatre» կատակերգական ակումբում, որտեղ ծանոթացել է Իլանա Գլեյզերի հետ[6][7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրոդ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2011 թվականներին Ջեյքոբսոնը և Գլեյզերը իրենց գրած «Բրոդ Սիթի» վեբ-սերիալում, որը պատմում էր Նյու-Յորքում նրանց կյանքի մասին, կատարել են գլխավոր դերերը։ Շոուն «Լավագույն վեբ-սերիալ» կատեգորիայում առաջադրվել է «ECNY» մրցանակին[7], և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքի։ Ջեյքոբսոնն ու Գլեյզերը նաև սերիալը ադապտացրել են «Broad City Live» անվանումով լայվ-շոուին, որով ելույթ են ունեցել «Upright Citizens Brigade Theatre»-ում[7]։
2011 թվականին FX հեռուստաալիքը ձեռք է բերել Ջեյքոբսոնի ու Գլեյզերի՝ սերիալի համար գրած սցենարը․ շոուի պրոդյուսերը պետք է լիներ Էմի Փոլերը։ Սակայն ալիքը հավանություն չի տվել սցենարին և հրաժարվել է նրա արտադրությունից։ Ջեյքոբսոնն ու Գլեյզերը սերիալն առաջարկել են Comedy Central հեռուստաալիքին, որը ձեռք է բերել շոուն և պատվիրել է պիլոտային դրվագ[8][9]։
Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 22-ին։ Շոուն հաջողությամբ է ընդունվել ինչպես քննադատների կողմից, այնպես էլ վարկանիշներում։
Նկարազարդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Ջեյքոբսոնը «Chronicle Books» հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել երկու գունազարդման գիրք՝ «Color This Book: New York City» և «Color This Book: San Francisco»[7]։ Նա նաև եղել է 2016 թվականի հոկտեմբերին «Viking Press» հրատարակչության թողարկած և ըստ «The New York Times»-ի բեսթսելլեր դարձած[10] «Carry This Book» գրքի նկարազարդողը[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | Բացում 13 | Revelation 13 | Դանիել | |
2011 | Հատուկ գործեր, որոնք պետք է անել | Special Things to Do | Մերի | Կարճամետրաժ ֆիլմ |
Բեռնել | Upload | Էլեյն | Կարճամետրաժ ֆիլմ | |
2014 | Բարձր և Չոր | High and Dry | աղջիկը ստուդիայում | Կարճամետրաժ ֆիլմ |
2016 | Հարևաններ 2։ Պատերազմի ուղու վրա | Neighbors 2: Sorority Rising | Ջեսիկա Բեյերս | |
Վարպետը | The Master | հավ (հնչյունավորում) | Կարճամետրաժ ֆիլմ | |
2017 | Մարդուց մարդուն | Person to Person | Կլեր | |
Լեգո Նինդիագո ֆիլմ | The Lego Ninjago Movie | Նիա (հնչյունավորում) | ||
2018 | 6 գնդակներ | 6 Balloons | Քեթի |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2014–19 | Բրոդ Սիթի | Broad City | Էբբի Աբրամս | 50 էպիզոդ |
2015 | Լուկաս եղբայրներ | Lucas Bros. Moving Co. | քույր (հնչյունավորում) | Էպիզոդ՝ «Sister Sister Sister» |
Էմի Շումերի ներսում | Inside Amy Schumer | նա ինքն է | Էպիզոդ՝ «80s Ladies» | |
Հնչյունագրերի ճակատամարտ | Lip Sync Battle | նա ինքն է | Էպիզոդ՝ «Abbi Jacobson vs. Ilana Glazer» | |
2016 | ԲոՋեկ հեծյալը | BoJack Horseman | Էմիլի (հնչյունավորում) | 5 էպիզոդ |
2017 | Պորտլանդիա | Portlandia | «Burning Man» փառատոնի աղջիկը | 2 էպիզոդ |
2018 | Հարբած պատմություն | Drunk History | Գլորիա Ստայնեմ | Էպիզոդ՝ «Sex» |
Ռու Պոլի թագավորական մրցավազքը | RuPaul's Drag Race | նա ինքն է, հրավիրված դատավոր | Էպիզոդ՝ «Breastworld» | |
Հիասթափություն | Disenchantment | թագուհի Բինը | 10 էպիզոդ |
Վեբ-հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2010 | Vag ամսագիր | Vag Magazine | Չկա տվյալ | Էպիզոդ՝ «Feminist Sweepstakes» |
2010–2011 | Բրոդ Սիթի | Broad City | Էբբի Աբրամս | 15 էպիզոդ |
2012 | Կատակի բնօրինակներ | Jest Originals | Չկա տվյալ | Էպիզոդ՝ «I Didn't Know I Was Gilbert Gottfried» |
2013 | Ուսանողական հումոր | CollegeHumor | Չկա տվյալ | Էպիզոդ՝ «Jake and Amir/All-Nighter: Jake and Amir's Dream» |
2015 | Անանուն վեբ-սերիալ, որը Մորգանը արել է MTV-ի համար | The Untitled Web Series That Morgan Evans Is Doing for MTV | Բլենշ | 1 էպիզոդ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Год | Ասոցիացիա | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | Լավագույն հումորային սերիալ | Բրոդ Սիթի | Առաջադրված |
«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ | Լավագույն կարճամետրաժ սերիալ, հումորի կամ դրամայի ժանրերից | Կոտրելով Բրոդ Սիթին | Առաջադրված | |
2017 | «MTV Movie + TV Awards» մրցանակ | Կատակերգության լավագույն դեր (Իլանա Գլեյզերի հետ միասին) | Բրոդ Սիթի | Առաջադրված |
«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ | Լավագույն կարճամետրաժ սերիալ, հումորի կամ դրամայի ժանրերից | Կոտրելով Բրոդ Սիթին | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.out.com/print/2022/10/28/2022-out100-see-all-names-full-list-here#rebelltitem191
- ↑ Butnick, Stephanie (23 января 2014). «On Comedy Central's Broad City, Two Jewesses Just Want To Have Fun». Tablet (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ «Wayne Native Behind Comedy Central's Broad City». MainLine Today (անգլերեն). 2014. Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Brooks, Katherine (31 марта 2015). «Before Abbi Met Ilana, The 'Broad City' Star Really Was An Aspiring Illustrator». The Huffington Post (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Case, Wesley (24 марта 2014). «Abbi Jacobson, from MICA to 'Broad City'». The Baltimore Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Drumheller Gargus, Nicole (20 января 2014). «Local star Abbi Jacobson appearing on Comedy Central». Montgomery News (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (22 ноября 2011). «FX Developing TV Version Of Web Series 'Broad City' With Amy Poehler Producing». Deadline.com (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Voss, Erik (20 марта 2013). «Talking to Ilana Glazer and Abbi Jacobson of 'Broad City' About Their Upcoming Comedy Central Show». Vulture (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Biedenharn, Isabella (3 марта 2016). «Abbi Jacobson to release Carry This Book in October». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ «Carry This Book». Penguin Random House (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
- ↑ Liebman, Lisa (6 апреля 2018). «Abbi Jacobson Travels Far from Broad City in Heroin Drama 6 Balloons». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эбби Джейкобсон (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Ջեյքոբսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ