Էժեն Մյուլեր
Էժեն Մյուլեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1826[1][2] |
Ծննդավայր | Վերնեզոն |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1913[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գրական անուն | Oncle Anselme |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ |
Էժեն Մյուլեր (ֆր.՝ Eugène Muller, հուլիսի 31, 1826[1][2], Վերնեզոն - նոյեմբերի 8, 1913[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1868 թվականից աշխատել է Արսենալի ֆրանսիական գրադարանում, 1884-1905 թվականներին եղել է դրա պահապանը։
Մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է (այդ թվում և երեխաների համար), պարբերականներում տպագրվել է Հորեղբայր Անսելմ կեղծանունով (ֆր.՝ Oncle Anselme): Մյուլերի առաջին հաջողությունը կապված է եղել «Միոնետա» ստեղծագործության տպագրման հետ (Mionnette, 1858), հրատարակվել է «Ժորժ Սանդի ձևերով» ենթավերնագրով։ Այս գրքին հաջորդել են աղջիկների մասին այլ զգացմունքային պատմություններ՝ «Դրիետտա» (1866) և «Ռոբիզոնետտա» (Robinsonette: Histoire d'une petite orpheline, 1876)[5], շատ այլ ստեղծագործություններ։
Non-fiction ժանրում Մյուլլերի ամենամեծ ճանաչում ունեցող գրքերից են՝ «Հայտնի մարդկանց երիտասարդություն» (La jeunesse des hommes célèbres, 1867, գերմաներեն թարգմանությունը՝ 1901, ուկրաիներեն թարգմանություն՝ 1924), «Անտառ» (La Forêt, 1878, Թեոդորա Ռուսոյի և այլ նկարիչ-բարբիզոնների նկարազարդումներով)՝ մի շքեղ պատմություն աշխարհի անտառների մասին, ինչպես նաև «Փոքրիկ տրակտատ ֆրանսիական քաղաքավարության մասին» (Petit traité de la politesse française, 1861), բազմիցս վերահրատարակվել է մինչև 1925 թվականը։ Գրել է մի շարք հայտնի մարդկանց կենսագրություններ, երեխաների համար վերապատմել է Բեթհովենի, Հայդնի, Գալիլեյի, Հորացիոսի, Լոպե դե Վեգայի, Մոլիերի, Մոցարտի, Պագանինիի, Կոլումբոսի, Նապոլեոնի, Ռուբենսի, Ֆալկոնի կենսագրությունները։
Ֆրանսերեն է թարգմանել Քրիստափոր Կոլումբոսի որդի Ֆերնանդոյի գիրքը հոր մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Эжен Мюллер
- ↑ Робинзонетта
|