Իսթ Էնդի կախարդները
Իսթ Էնդի կախարդները | |
---|---|
Ժանր | հումորային դրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Witches of East End? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջուլիա Օրմոնդ |
Երաժշտություն | Lisa Coleman? |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 23 |
Էկրաններին է | հոկտեմբերի 6, 2013-ից հոկտեմբերի 5, 2014-ը |
Հեռուստաալիք | Lifetime |
Դիստրիբյուտոր | 20th Television և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Իսթ Էնդի կախարդները» (անգլ.՝ Witches of East End), ամերիկյան հեռուստասերիալ, որի գլխավոր դերակատարներն են՝ Ջուլիա Օրմոնդը, Ջենա Դուանը, Ռեյչել Բոստոնը և Մադհեն Ամիքը, հիմնված է գրող Մելիսա դե լա Կրուզի համանուն վիպաշարի հիման վրա։
Սյուժեի կենտրոնում հզոր և անմահ կախարդուհի Ջոանա Բոշանն է[1] և նրա երկու հասուն դստրերը, որոնք մեծացել են չիմանալով, թե ովքեր են նրանք իրականում։ 2013 թվականի հունվարի 31-ին Lifetime հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 10 էպիզոդից[2], իսկ նրա պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին, Lifetime-ը երկարացրել է այն երկրորդ եթերաշրջանով, որը հեռարձակվել է 2014 թվականի հուլիսի 6-ին[4]։ 2014 թվականի նոյեմբերի 4-ին ցածր վարկանիշի պատճառով հեռուստաալիքը փակել է հեռուստասերիալը, վերջում թողնելով որոշ անթույլատրելի քլիֆհենգերներ[5]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնցեպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը հանդիսանում է վիպաշարի ազատ էկրանավորումը։ Իրադարձությունների կենտրոնում Բոշանների ընտանիքն է՝ բարի հզոր կախարդների, որոնց գլխավորը անմահ Ջոաննան է։ Միայնակ մայրն ունի երկու հասուն աղջիկներ Ինգրիդը և Ֆրեյան, որոնք չգիտեն իրենց ուժերի մասին, քանի որ Ջոաննան չի ուզում, որ նրանք վաղ մահանան, ինչպես նրանց նախորդ կյանքերում։ Հիմնական փոփոխությունը այն է, որ Ինգրիդը և Ֆրեյան սկզբում չեն իմանում իրենց մոգական ունակությունների մասին[6]։ Սյուժեում ավելացվել է նաև լիովին նոր կերպար՝ Վենդին, որը Ջոաննայի համարձակ քույրն է և ուզում է, որ Ինգրիդը և Ֆրեյան իմանան իրենց ունակությունների մասին և շարունակեն իրենց ուղին[6]։
Որոշ քննադատաներ համեմատություն են կատարել շոուի, «Հմայվածները» և «Իսթվիկ» հեռուստասերիալների միջև, սակայն «Իսթ Էնդի կախարդները» հեռուստասերիալի հիմնական տարբերությունը հանդիսանում է պատմվածքի պատմության հաջորդականությունը, բացառությամբ այսպես կոչված «շաբաթվա հրեշ» մեթոդի, նաև կերպարների կյանքի ներկայացումը ժամանակի և տասնամյակների տարբեր ժամանակամիջոցներում[6]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Lifetime կաբելային հեռուստաալիքը 2012 թվականին թույլատրել է նկարահանել Մելիսա դե լա Կրուզի բեսթսելլեր գրքերի վրա հիմնված համանուն հեռուստասերիալ[7]։ Մշակմամբ զբաղվել է Մեգի Ֆրիդմանը, որն զբաղեցրել է պիլոտային էպիզոդի գործադիր պրոդյուսերի և հեղինակի պաշտոնը։
Պիլոտային էպիզոդի նկարահանումներն անցկացվել են 2012 թվականին Ջորջիայի Մեյքոն և Հյուսիսային Կառոլինայի Ուիլմինգթոն քաղաքներում[8]։ 2013 թվականի հունվարի 31-ին հեռուստաալիքը հաստատեց պիլոտային էպիզոդը և թույլատրեց ամբողջ եթերաշրջանի արտադրությունը՝ բաղկացած 10 էպիզոդից, 2013 թվականին հեռարձակման համար[2][9][10]։ Դրանից հետո հայտարարվել է, որ նկարահանումներն անցկացվելու են Կանադայի Վանկուվեր քաղաքում, սկսած 2013 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 21-ը[11]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 30-ին հայտարարվել է, որ «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջուլիա Օրմոնդը հեռուստասերիալում կկատարի գլխավոր դերը, իսկ հաջորդ ամսում Ջենա Դուանը և Ռեյչել Բոստոնը ստացել են Օրմոնդի երկու դստրերի դերերը[12][13]։ Հետո Պատրիկ Հոյզինգերն ստացել է գլխավոր տղամարդու դերը պիլոտային սերիայում՝ Դուանի ամուսնու[14], իսկ հետո Նիկոլաս Գոնսալեսը միացել է շոուին որպես ոստիկան և Բոստոնի կերպարի ընկեր[15]։ Հոկտեմբերին հայտարարվել է, որ դերասանուհիներ՝ Մադհեն Ամիքը և Գլեն Հիդլին կմիանան պիլոտային սերիային համապատասխանաբար կատարելով Վենդիի՝ Ջոաննայի քրոջ, և Պենելոպեյի՝ Դաշի մոր դերերը[16]։
Հեռուստասերիալի հետագա մշակման արդյունքում 2013 թվականի հունիսին Պատրիկ Հոյզինգերը, որը պիլոտային էպիզոդում կատարում էր տղամարդու գլխավոր դերը, հեռացվել է, քանի որ այդքան էլ չէր համապատասխան Դուանի ամուսնու կերպարին[17]։ Մի քանի շաբաթ անց նրան փոխարինել է Էրիկ Վինթերը[18]։ Նիկոլաս Գոնսալեսը նույնպես լքել է դերասանական կազմը, իսկ նրան փոխարինել է Ջեյսոն Ուինսթոն Ջորջը[19]։ Վերջապես Գլեն Հիդլին նույնպես լքում է հեռուստասերիալը, իսկ նրա փոխարեն գալիս է Վիրջինա Մեդսենը, բայց ոչ թե կանոնավոր, այլ պարբերական դերով[20]։
Երկրորդ եթերաշրջանում Քրիստիան Կուկը միացել է շոուին Ջոաննայի որդու՝ Ֆրեդերիկի դերով[21]։
Դերասաններ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիա Օրմոնդ — Ջոաննա Բոշան[22]
- Մեդհեն Ամիք — Վենդի Բոշան[22]
- Ջենա Դուան — Ֆրեյա Բոշան[22]
- Ռեյչել Բոստոն — Ինգրիդ Բոշան[22]
- Էրիկ Վինթեր — Դաշ Գարդիներ[22]
- Դանիել Դի Տոմասո — Քիլիան Գարդիներ[22]
- Քրիստիան Կուկ — Ֆրեդերիկ Բոշան (2 եթերաշրջան)
Երկրորդան կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիրջինա Մեդսեն — Պենելոպո Գարդիներ / Աֆինա՝ Արչիբալդ Բրաունինգի դուստր
- Թոմ Լենք - Հադսոն Ռաֆերտի — Հադսոն Ռաֆերտի[23]
- Ջեյսոն Ուինսթոն Ջորջ — Ադամ
- Ֆրեդի Պրինց Կրտսեր — Լեո Ուինգեյթ[24]
- Էնթոնի Լեմկե — Հարիսոն Ուելս[25]
- Էնվեր Գյոքայ — Մայք
- Քելի Ստյուարտ — Բարբ
- Տիա Սիրքար — Էմի Մեթյուզ
- Ջոել Գրետչ — Վիկտոր (Ֆրեյայի և Ինգրիդի հայրը)[26]
- Ջիլիան Բարբեր — Մոյրա Թետչեր
- Մեթ Ֆրյուեր — Դիմափոխ
- Նիլ Հոփքինս — Դագ
Քննադատների արձագանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլոտային էպիզոդը հանրաճանաչ արձագանքներ է ստացել քննադառների կողմից։ The New York Times-ի խմբագիր Նիլ Զիլինջերն ասել է, որ «Իսթ Էնդի կախարդներն» իրենց հետ բերում են թարմ կատակերգական մոտիվներ կախարդանքի և կախարդների մասին հեռուստաշոուների ցանկում, ինչը 2013-2014 թվականների եթերաշրջանում հիմնականում ավելի մռայլ էր արտահայտվում[27]։ Դայան Ուերթսը Newsday հրատարակությունից գովել է պիլոտային էպիզոդը և նրա կոնցեպցիան, հիմնականում օճառային օպերա և թրիլեր, ֆանտաստիկ դրամա և ֆենտզի ժանրերի համադրությունը, նշելով սյուժեի տվյալները եթերաշրջանի հաջորդ մասի համար[28]։ Էլիսոն Քինը The Hollywood Reporter ամսագրից բարեպատեհորեն նշել է, որ «Իսթ Էնդի կախարդները» հեռուստադիտողներին չի ծանրաբեռնում առասպելաբանությամբ, ինչպես օրինակ «Քնկոտ հովիտ» հեռուստաերիալում, և ամեն ինչից վեր չի դասում սեքսը, ինչպես օրինակ՝ «Իրական արյուն» հեռուտասերիալում[29]։ Բացասական արձագանքներում քննադատվել է ռեժիսոր Մարկ Ուոթերսի կողմից նկարահանված պիլոտային էպիզոդի գործողության եղանակը[30], նաև օճառային օպերայի և թրիլլերի համադրությունը[31][32]։
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Էպիզոդներ | Հեռարձակման պաշտոնական ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 10 | 6 հոկտեմբերի, 2013 | 8 դեկտեմբերի, 2013 | |
2 | 13 | 6 հուլիսի, 2014 | 5 հոկտեմբերի, 2014 |
1 եթերաշրջան (2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվը | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 1 | "Պիլոտային" "Pilot" | Մարկ Ուոթերս | Մեգի Ֆրիդման | 6 հոկտեմբերի, 2013 | 1,93[33] | |
Ջոանա Բոշանի երկու հասուն դուստրերը։ Ֆրեյան և Ինգրիդը չիմանալով այն մասին, որ իրենք հանդիսանում են կախարդների հաջորդ սերունդը, ապրում են Լոնգ Այլենդ քաղաքում։ Երբ կրտսեր քույրը՝ Ֆրեյան հայտնում է, որ նա նշանված է երիտասարդ և հարուստ ձեռնարկատերի հետ, Ֆրեյան և Ինգրիդը իմանում են, որ նրանք կախարդներ են։ Ավագ քույրը՝ Ինգրիդը գրադարանավար է, որն անձնական կյանքում չունի որևէ հաջողություն, միևնույն ժամանակ Ֆրեյան բարմեն է աշխատում և ամուսնանում է հարուստ փլեյբոյ՝ Դաշ Գարդիների հետ, սակայն միաժամանակ սիրավեպի մեջ է մտնում նրա խորհրդավոր և գեղեցիկ եղբոր՝ Կիլիանի հետ, ինչից հետո նրանց կյանքում սկսկվում են մի շարք տարօրինակ երևույթներ։ Պիլոտային էպիզոդում խորհրդավոր մարդագայլն ընդունում է Ջոաննայի կերպարը։ | |||||||
2 | 2 | "Մերլին Ֆենուիք, հանգչիր խաղաղությամբ" "Marilyn Fenwick, R.I.P." | Ջոնաթան Կապլան | Մեգի Ֆրիդման | 13 հոկտեմբերի, 2013 | 1,93[34] | |
Սերիայի սկզբում տեղի է ունենում Ջոաննա Բոշանի հարցաքննությունը։ Ֆրեյա Բոշանը դեռ նկարի մեջ է, որտեղ նրան պահում է նկարի մեջ եղած տղամարդը։ Ինգրիդ Բոշանը վերակենդանացնում է Վենդիին, ինչի համար Վենդին «քիչ է մնում նրան սպանի», քանի որ նա ինքնուրույն էլ կարող էր վերակենդանանալ։ Ֆրեյան փրկվում է այրվող նկարից (Տղամարդը ցանկանում էր նրան այրել Ֆրեյային ռեստորանում փակցված նկարի մեջ)։ Աղջիկները իմանում են իրենց անեծքի մասին, որ երբ նրանք մահանում են, ապա միանգամից վերածնվում են։ Ջոաննային փրկում է Հարիսոն Ուելսը, բայց դրա դիմաց Ջոաննան պետք է ոստիկանությանը վճարի շատ մեծ գրավ։ Նկարի մեջի տղամարդն ուժեղ այրվածքներ է ստանում, բայց փրկվում է, գնում է Ֆրեյայի մոտ և փորձում խեղդել նրան։ Բայց նրան դա չի հաջողվում, քանի որ գալիս են Վենդին, Ջոաննան և Ինգրիդը և փրկում են նրան։ Տղամարդը նորից հայտնվում է նկարում, բայց այս անգամ կախարդները նրան թաղում են։ | |||||||
3 | 3 | "Այսօր, ես կախարդ եմ" "Today I Am A Witch" | Ալան Արկուշ | Ջոշ Ռեյմս | 20 հոկտեմբերի, 2013 | 1,69[35] | |
Ինգրիդը պայքարում է վերակենդանացման կախարդանքի հետևանքների դեմ։ Ջոաննան փորձում է պարզել, թե ո՞վ է իր բազմաթիվ թշնամիներից ընդունել իր կերպարանքը։ Վենդին՝ Ինգրիդին և Ֆրեյային սովորեցնում է կախարդել։ Բարում Ֆրեյայի կողքին հայտնվում է նոր աշխատակից։ | |||||||
4 | 4 | "Մի քանի լավ թալիսմաններ" "A Few Good Talismen" | Ֆրեդ Գերբեր | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 27 հոկտեմբերի, 2013 | 1,83[36] | |
Հարիսոնը՝ Ջոաննայի անմահ իրավաբանը, պատրաստվում է սպանության գործին։ Վախենալով Ադամի կյանքի համար, Ինգրիդը վերանայում է նրա հետ իր հարաբերությունները։ Պենելոպան Ֆրեյայից օգնություն է խնդրում, որպեսզի վերջինս օգնի հարթեցնել Դաշի և Կիլիանի մեջ եղած տարաձայնությունները։ Վենդին հրապուրում է միջատաբանին, որպեսզի ստանա հատուկ բաղադրիչներ կախարդանքի համար։ | |||||||
5 | 5 | "Էլեկտրիկ պողոտա" "Electric Avenue" | Փոլ Հոլահան | Ռոն Միլբաուեր և Թերի Հյուզ Բերտոն | 3 նոյեմբերի, 2013 | 1,60[37] | |
Ինգրիդը տարօրինակ եղանակ է գտնում Ադամին սգալու համար։ Ջոաննան և Հարիսոնը իրենց ընկերական հարաբերությունները նոր փուլ են տանում։ Ֆրեյան հանդիպում է Դաշի նախկին հարսնացուին, որը վերադարձել էր, անավարտ գործը ավարտին հասցնելու համար։ | |||||||
6 | 6 | "Պոտենտիա Նոքտիս" "Potentia Noctis" | Ջոն Սքոթ | Մեգի Ֆրիդման | 10 նոյեմբերի, 2013 | 1,46[38] | |
Ֆրեյան բացահայտում է կատարում Ֆեյր Հեյվնում, իսկ այդ ժամանակ Ինգրիդը խորասուզվում է իր նախորդ կյանքերից մեկի հիշողություններում։ | |||||||
7 | 7 | "Չթաղվողը" "Unburied" | Դեյվիդ Սոլոմո | Ջոշ Ռեյմս | 17 նոյեմբերի, 2013 | 1,69[39] | |
Դիմափոխը ընդունում է ընտանիքի անդամներից մեկի կերպարանքը։ Ինգրիդն իր անցյալից հայտնաբերում է ցնցող փաստեր։ Իսթ Էնդ է ժամանաում մի հետախույզ՝ նոր գիրք գրեու նպատակով։ Վենդին թերթում է իր կյանքի հերթական էջը, փորձելով հարթեցնել Լեոյի հետ իրենց հարաբերությունները։ Ջոաննան տարոյի խաղաքարտերով գուշակություն է անում Ֆրեյայի համար։ | |||||||
8 | 8 | "Օձի աչքեր" "Snake Eyes" | Փիթեր Լետո | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 24 նոյեմբերի, 2013 | 1,58[40] | |
Վենդին և Ջոաննան վիճում են գաղտնիքի պատճառով, որը Ջոաննան թաքցրել էր հարյուրավոր տարիներով։ Դիմափոխը սպառնում է Ֆրեյային։ Ինգրիդը սկսում է կասկածել Մայքին ընկերության գաղտնի դրդապատճառներում։ | |||||||
9 | 9 | "Լիակատար ցամաքեցում" "A Parching Imbued" | Պատրիկ Նորիս | Ջոշ Ռեյմս | 1 դեկտեմբերի, 2013 | 1,40[41] | |
Խորհրդավոր պրոֆեսորը ինչ-որ կերպ կապված է Բոշանների ընտանիքի հետ դեռ վաղ ժամանակներից և փորձում է օգնել Ֆրեյային հետ բերել իր ուժերը։ Կիլիանը գտնում է իր ապագան Իսթ Էնդում։ Մայքը Ինգրիդին պատմում է հետաքրքիր վարկած։ Հարսանեկան իրարանցման մեջ Դաշը փորձում է պարզել թունելում տեղի ունեցածը։ | |||||||
10 | 10 | "Օ՜, սա ի՞նչ աշխարհ է" "Oh, What A World?!" | Ջոն Սքոթ | Մեգի Ֆրիդման | 15 դեկտեմբերի, 2013 | 1,74[42] | |
Հարսանիքի օրը, Ֆրեյան միաժամանակ նվեր է ստանում Դաշից և Կիլիանից։ Ջոաննան և Վենդին իմանում են, թե ով է թաքնված դիմափոխի դիմակի տակ։ Ինգրիդը Մայքի մասին իմանում է մի շարք անհավատալի փաստեր, իսկ վերջինս էլ իր հերթին ձեռնարկում է վտանգավոր քայլեր, որպեսզի իրականացնի իր ծրագրերը |
2-րդ եթերաշրջան (2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվը | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|
11 | 1 | "Մոտեցող գազանը" "A Moveable Beast" | Մեգի Ֆրիդման | Ալան Արկուշ | 6 հուլիսի, 2014 | 1,12[43] |
12 | 2 | "Եվ ծագում է արևը" "The Son Also Rises" | Պատրիկ Նորիս | Ռիչարդ Հաթեմ | 13 հուլիսի, 2014 | 1,50[44] |
13 | 3 | "Ծերունին և բանալին" "The Old Man And the Key" | Մայքլ Նանկին | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 20 հուլիսի, 2014 | 1,31[45] |
14 | 4 | "Գրիմուար եղբայրներ" "The Brothers Grimoire" | Ռոն Անդերվուդ | Շելի Միլս և Դարին Գոլդբերգ | 27 հուլիսի, 2014 | 1,10[46] |
15 | 5 | "Բուգի ասպետներ" "Boogie Knights" | Դեբի Ալեն | Դեբրա Ջ. Ֆիշեր | 10 օգոստոսի, 2014 | 0,96[47] |
16 | 6 | "Երբ մանդրագորը սիրում է կնոջը" "When A Mandragora Loves A Woman" | Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսեր | Ակելա Կուպեր | 17 օգոստոսի, 2014 | 1,15[48] |
17 | 7 | "Խավարի արվեստը" "Art Of Darkness" | Պատրիկ Նորիս | Յոլոնդա Ի. Լորենս | 24 օգոստոսի, 2014 | 1,02[49] |
18 | 8 | "Սեքս, սուտ և անվանական տորթ" "Sex, Lies, And Birthday Cake" | Գայ Նորման Բի | Մեգի Ֆրիդման, Ռիչարդ Հաթեմ, Սառա Տարկոֆ | 7 սեպտեմբերի, 2014 | 1,08[50] |
19 | 9 | "Բուրում է ինչպես օծանելիքները թագավորը" "Smells Like King Spirit" | Թիմ Էնդրյու | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 14 սեպտեմբերի, 2014 | 1,20[51] |
20 | 10 | "Բոշանների տան անկումը" "The Fall Of The House Of Beauchamp" | Միկ Հարիս | Շելի Միլս և Դարին Գոլդբերգ | 21 սեպտեմբերի, 2014 | 1,24[52] |
21 | 11 | "Պո, դու՛րս արի" "Poe Way Out" | Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսեր | Դեբրա Ջ. Ֆիշեր | 28 սեպտեմբերի, 2014 | 0,88[53] |
22 | 12 | "Արկղիկ դեպի ապագա" "Box To The Future" | Էնդի Վոլք | Ռիչարդ Հաթեմ | 5 հոկտմբերի, 2014 | 1,14[54] |
23 | 13 | "Ում համար է հնչում կախարդական խոսքերը" "For Whom The Spell Tolls" | Ալան Արկուշ | Մեգի Ֆրիդման | 5 հոկտեմբերի, 2014 | 1,03[54] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бошан (ֆր.՝ Beauchamp, «հիասքանչ դաշտ») — фамилия французского происхождения.
- ↑ 2,0 2,1 Nellie Andreeva (31 января 2013). «Lifetime's 'Witches Of East End' Picked Up To Series». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Lisa De Moraes (2013 թ․ հուլիսի 26). «TCA: Lifetime's 'Witches Of East End' Debuts Oct. 6». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Nellie Andreeva (22 ноября 2013). «Lifetime's 'Witches Of East End' Renewed For Second Season». Deadline.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Natalie Abrams (4 ноября 2014). «Lifetime cancels 'Witches of East End'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Natalie Abrams (2013 թ․ հուլիսի 26). «How Similar Will Witches of East End Be to the Book?». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Lacey Rose (19 июля 2012). «Lifetime Orders 'The Secret Lives of Wives,' 'Witches of East End' Adaptations to Pilot». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Phillip Ramati (30 октября 2012). «Lifetime TV pilot shoots at Hay House». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «'Witches Of East End': Lifetime Picks Up Series Starring Julia Ormond And Jenna Dewan-Tatum». The Huffington Post. 1 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Philiana Ng (31 января 2013). «Lifetime Gives Series Order to 'Witches of East End'». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Jeff Hidek (2013 թ․ փետրվարի 1). «"Witches of East End" goes to series, but production moves to Vancouver». StarNewsOnline. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kimberly Roots (14 сентября 2012). «Exclusive: Jenna Dewan Joins Cast of Lifetime's Witches of East End». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Natalie Abrams (19 сентября 2012). «Rachel Boston Joins Lifetime's Witches of East End». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ AJ Marechal (19 сентября 2012). «Lifetime taps male lead for 'Witches'». Variety. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Nellie Andreeva (25 сентября 2012). «Nicholas Gonzalez Nabs Series Regular Role On Lifetime's 'Witches Of East End' Pilot; Brooke Lyons To Do Arc On 'Psych'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Lesley Goldberg (9 октября 2012). «Madchen Amick, Glenne Headly Join Lifetime's 'Witches of East End' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Michael Ausiello (2013 թ․ հունիսի 7). «Exclusive: Lifetime's Witches of East End Recasting Jenna Dewan-Tatum's On-Screen Beau». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Michael Ausiello (2013 թ․ հունիսի 26). «Exclusive: Eric Winter Joins Lifetime's Witches of East End as Jenna Dewan-Tatum's New Beau». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Lesley Goldberg (2013 թ․ հուլիսի 9). «'Grey's Anatomy' Favorite Heads to 'Witches of East End'». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Michael Ausiello (2013 թ․ հուլիսի 12). «Exclusive: Virginia Madsen Joins Lifetime's Witches of East End For Multi-Episode Arc». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Philiana Ng (7 мая 2014). «Lifetime's 'Witches of East End' Adds Series Regular for Season Two». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 «Witches Of East End (Lifetime)». The Futon Critic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Lesley Goldberg (16 октября 2012). «'Buffy's' Tom Lenk Joins Lifetime's 'Witches of East End' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Sandra Gonzalez (2013 թ․ օգոստոսի 12). «'Witches of East End' conjures up guest spot for Freddie Prinze Jr». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Anthony Lemke Joins Lifetime's Witches of East End». The Televixen. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Tierney Bricker (2 октября 2013). «Witches of East End Casting Scoop: The 4400 Star Joel Gretsch Joins Lifetime's New Drama». Entertainment Tonight. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Neil Genzlinger (4 октября 2013). «Daughters Inheriting the Practice». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Diane Werts (3 октября 2013). «'Witches of East End' review: Shifting tone». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Allison Keene (4 октября 2013). «Witches of East End: TV Review». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Rob Owen (4 октября 2013). «Tuned In: 'Witches of East End' is a fun mess Read more: http://www.post-gazette.com/stories/ae/tv-radio/tuned-in-witches-of-east-end-is-a-fun-mess-706133/#ixzz2gs3VWfoh». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Matthew Gilbert (3 октября 2013). «'Witches' a bland stew». The Boston Globe. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Hank Stuever (13 сентября 2013). «'Witches of East End' on Lifetime». The Washington Post. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Amanda Kondolojy (8 октября 2013). «Sunday Cable Ratings: 'Keeping Up With the Kardashians' & 'Thursday Night Football: Special Edition' Tie for Lead + 'Real Housewives of New Jersey' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Sara Bibel (15 октября 2013). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Witches of East End', 'Homeland, 'Boardwalk Empire' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night + 'Talking Dead', NASCAR, 'Boardwalk Empire', 'Guy's Grocery Games' & More - Ratings | TVbytheNumbers». Tvbythenumbers.zap2it.com. 2013 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Sara Bibel (29 октября 2013). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Homeland', 'Boardwalk Empire', 'Witches of East End' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ նոյեմբերի 5). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Rules Again + 'Talking Dead', 'Real Housewives of Atlanta', 'Keeping Up With the Kardashians' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Bibel, Sara (2013 թ․ նոյեմբերի 12). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Boardwalk Empire', 'Homeland', 'Killing Kennedy' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Amanda Kondolojy (19 ноября 2013). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night + 'Talking Dead', 'Real Housewives of Atlanta', NASCAR & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Sara Bibel (26 ноября 2013). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, 'Talking Dead', 'Homeland', 'Boardwalk Empire', 'Witches of East End' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ դեկտեմբերի 4). «Sunday Cable Ratings: 'The Walking Dead' Wins Night, + 'Talking Dead', 'Soul Train Awards', 'Real Housewives of Atlanta' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ դեկտեմբերի 17). «Sunday Cable Ratings: 'The Real Housewives of Atlanta' Tops Night + 'Homeland', 'Bar Rescue', 'Psych' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ հուլիսի 9). «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'The Last Ship', 'Falling Skies', 'The Leftovers', 'Devious Maids', 'Witches of East End', & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ հուլիսի 15). «Sunday Cable Ratings: 'True Blood' Tops Night + 'The Strain', 'Keeping Up With the Kardashians', 'The Last Ship' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ հուլիսի 22). «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'The Last Ship', 'The Strain', 'Witches of East End', 'Ray Donovan' & More». TV by the Number. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ հուլիսի 29). «Sunday Cable Ratings: 'True Blood' Leads Night + NASCAR, 'Keeping Up With the Kardashians', 'The Last Ship', 'The Strain' & More». TV by the Number. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ օգոստոսի 12). «Sunday Cable Ratings: 'Shark of Darkness: Wrath of Submarine' Tops Night + 'True Blood', 'Air Jaws', NASCAR & More». TV by the Number. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ օգոստոսի 19). «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'Keeping Up With the Kardashians', 'The Strain', 'The Last Ship', 'The Leftovers' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ օգոստոսի 26). «Sunday Cable Ratings: 'Video Music Awards' Tops Night + 'True Blood', 'The Strain', 'The Last Ship' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ սեպտեմբերի 9). «Sunday Cable Ratings: 'NFL Countdown' Leads Night + 'Boardwalk Empire', 'The Strain', 'Real Housewives of NJ', 'Naked and Afraid' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ սեպտեմբերի 16). «Sunday Cable Ratings: 'The Strain' & 'NFL Countdown' Win Night, 'Boardwalk Empire', 'Ray Donovan', 'Witches of East End' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ սեպտեմբերի 23). «Sunday Cable Ratings: 'The Strain' Tops Night + 'Naked and Afraid', 'Boardwalk Empire', 'Real Housewives of New Jersey' + More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ սեպտեմբերի 30). «Sunday Cable Ratings: 'The Strain' & 'Real Housewives of New Jersey' Win Night, 'Boadwalk Empire', 'Ray Donovan', 'Total Divas', 'Wiches of East End' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 54,0 54,1 Kondolojy, Amanda (2014 թ․ հոկտեմբերի 7). «Sunday Cable Ratings: MLB Baseball Tops Night + 'The Strain', 'The Real Housewives of New Jersey', 'Alaska: The Last Frontier' + More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)