Լասլո Կրասնախորկայի
Լասլո Կրասնախորկայի հունգ.՝ Krasznahorkai László | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1954[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1] |
Մասնագիտություն | սցենարիստ և վիպասան |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Սեգեդի համալսարան (1976)[4][5] և Բուդապեշտի համալսարան (1978)[4][5] |
Ուշագրավ աշխատանքներ | Satantango?[6], The Melancholy of Resistance?[6], War & War?[6], Seiobo There Below?, Destruction and Sorrow Beneath the Heavens?, Baron Wenckheim's Homecoming?, The World Goes On? և Chasing Homer? |
Պարգևներ | |
Զավակներ | Ágnes Krasznahorkai? |
Կայք | krasznahorkai.hu |
László Krasznahorkai Վիքիպահեստում |
Լասլո Կրասնախորկայի (հունգ.՝ Krasznahorkai László, հունվարի 5, 1954[1][2][3], Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1]), հունգարացի գրող, 2015 թվականի Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկիր[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասլո Կրասնախորկային իրավաբանություն է սովորել Սեգեդում և Բուդապեշտում։ 1983 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել աքսորում գտնվող Շանդոր Մարաիի ստեղծագործությանը։ Շատ է ճանապարհորդել. 1990 թվականին եղել է Չինաստանում և Մողոլիայում, 1992 թվականին նավարկել է Ատլանտյան օվկիանոսով, եղել է Եվրոպայում և ԱՄՆ-ում (1992-1998), Բոսնիայում (1996) և Ճապոնիայում (1997, 2000, 2005)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնախորկային առաջին անգամ հրատարակել է 1977 թվականին։ Նրա վեպերը և նովելները հակաուտոպիական առակներ են աշխարհում ապրող այն մարդկանց գրոտեսկային գոյության մասին, որոնք մեկուսացած են արտաքին կապերից և զուրկ՝ իմաստալի հեռանկարներից։ Գրողն ակտիվորեն համագործակցում է կինոռեժիսոր Բելա Տարրի հետ, ով նրա վեպերի, նովելների և սցենարների հիման վրա մի քանի ֆիլմ է նկարահանել, որոնք միջազգային հաջողություն են ունեցել։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և նովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թվական «Սատանայական տանգո» (հունգ.՝ Sátántangó )[14], վեպի անգլերեն թարգմանված տարբերակը 2013 թվականին շահել է Ռոչեստերսկի համալսարանի[Ն 1] մրցանակ
- 1986 թվական «Վերջին ողորմություն» (հունգ.՝ Kegyelmi viszonyok), նովելներ
- 1989 թվական «Դիմադրության մելանխոլիա» (հունգ.՝ Az ellenállás melankóliája)[15], վեպ
- «Ուռգայի գերին» (հունգ.՝ Az urgai fogoly)
- 1999 թվական «Պատերազմ և պատերազմ»( հունգ.՝ Háború és háború), վեպ
- 2003 թվական Հյուսիսից՝ լեռ, հարավից՝ լիճ, արևելքից՝ ճանապարհ, արևմուտքից՝ գետ (հունգ.՝ Északról hegy, Délről tó, Nyugatról utak, Keletről folyó), վեպ
- 2004 թվական «Անդրերկնային ավերածություն և տխրություն» (հունգ.՝ Rombolás és bánat az Ég alatt), վավերագրական վեպ Չինաստանի մասին
- 2008 թվական «Սի-վան-մուն[Ն 2] այստեղ, մեր մեջ է» (հունգ.՝ Seiobo járt odalent), վեպ, անգլերեն թարգմանությունը 2014 թվականին Ռոչեստերսկի համալսարանի մրցանակ է ստացել
- 2009 թվական «Վերջին գայլը» (հունգ.՝ Az utolsó farkas), վեպ։
Կինոյի սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անեծք», 1988 թվականին գրվել է «Սատանայական տանգո» վեպի հիման վրա, ռեժիսոր Բելա Տարր
- «Վերջին նավը»[16], 1989 թվականին գրվել է երկու վիպակների հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Սատանայական տանգո», 1991-1993 թվականներին գրվել է նույնանուն վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Վերկմայստերի հարմոնիաներ»[17], 2000 թվականին գրվել է «Դիմադրության մելանխոլիայի» վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Մարդը Լոնդոնից», 2007 թվականին գրվել է Ժորժ Սիմենոնաի վեպի սցենարի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Թուրինյան ձի», գրվել է 2010 թվականին, ռեժիսոր Բ. Տարր։
Հրատարակություն ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կիսամութ անտառում»[18], պատմվածք
- «Ակրոպոլիսի գագաթին»[19], պատմվածք
- «Ամենաուշը Թուրինում»[20], էսսե
- «Եթե կա լեզու, որը պետք է թարգմանել, դա ռուսերենն է»[21] , զրույց, «Մարդասպանի ծնունդ»[22]», պատմվածք
- «Ով է թակում իմ դուռը»[23]
- «Աշխարհը գնում է. Գրքի ֆրագմենտներ»[24]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնախորկայիի գրքերը թարգմանվել են ճապոներեն և եվրոպական հիմնական լեզուներով։ Արժանացել է մրցանակների․
- Աթիլա Յոժեֆի մրցանակ (1987)
- Տաբոր Դերի (1992), Դյուլա Կրուդ (1993)
- Շանդորա Մարայի (1998), Լայոս Կոշութ (2004)
- Մրցանակ ամենալավ թարգմանված գրքի համար (2013) և այլն։
2008 թվականին նա եղել է Բեռլինի Ազատ համլսարանի հրավիրված պրոֆեսոր։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոչեստերսկի համալսարանը ԱՄՆ-ի մասնավոր հետազոտական համալսարան է, որը գտնվում է Նյու Յորքի Ռոչեստեր քաղաքում։
- ↑ Սի-վան-մուն չինական դաոսական պանթեոնում ամենահայտնի աստվածուհիներից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.krasznahorkai.hu/biography.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ 6,0 6,1 6,2 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ https://thebookerprizes.com/the-booker-library/authors/laszlo-krasznahorkai
- ↑ http://www.vilenica.si/prize_winner/p/3527/l/2/
- ↑ http://www.greeninteger.com/america.cfm
- ↑ http://www.szepirodalmifigyelo.hu/szepirodalmi-figyelo-dij
- ↑ http://www.alfoldfolyoirat.hu/node/8
- ↑ https://www.fundacionformentor.es/premios/
- ↑ «Венгерский мастер гротеска Ласло Краснахоркаи стал лауреатом Международной Букеровской премии». NEWSru.com. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ https://bookzip.ru/1529-sataninskoe-tango.html
- ↑ «Книга «Меланхолия сопротивления»». 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Гармонии Веркмейстера – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ В сумрачном лесу, հունգարերենից թարգմանությունը՝ Յու. Գուսևան, Արտասահմանյան գրականություն, 2007 թվական, № 12, էջ 12—29
- ↑ На вершине Акрополя, հունգարերենից թարգմանությունը՝ Տ. Վորոնկինան, Նեման 2010 թվական, № 3, էջ 137—145
- ↑ Самое позднее — в Турине, հունգարերենից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Սեանս ամսագրի կայք, 16.03.2012
- ↑ Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский
- ↑ «"Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский" ; Рождение убийцы. Рассказ — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին., զրույցների ձայնագրում և հունգարերերնից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2013 թվական, № 5. էջ 77—115
- ↑ Кто-то стучит в мою дверь, հունգարերենից թարգմանությունը՝ Օ․ Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական․ № 5, էջ 188—252
- ↑ Мир идет: Фрагменты книги, հունգարերենից թարգմանությունը՝ Վ. Սեդերա, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական, № 5, էջ 188-252
- ↑ Краснахоркаи Л. Сатанинское танго: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2018. — 352 с.
- ↑ Краснахоркаи Л. Меланхолия сопротивления: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2020. — 448 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zsadányi E. Krasznahorkai László. — Pozsony: Kalligram Könyvk, 1999.
- Krasznahorkai olvasókönyv. — Budapest: Széphalom Könyvműhely, 2002.
- Krasznahorkai beszélgetések. — Budapest: Széphalom Könyvműhely, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «krasznahorkai». www.krasznahorkai.hu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- Ласло Краснахоркаи Հունգարական Գրականություն կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Կրասնախորկայի» հոդվածին։ |
|