Կարաս (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, Շենգավիթ)
Արտաքին տեսք
Կարաս | |
---|---|
նյութ | կավ |
բարձրություն | 76 |
լայնություն | 74 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 3-րդ դար |
Կարաս, մ. թ. ա. 3-րդ դարի Շենգավիթից հայտնաբերված կավե կարաս։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2970 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարասի վրայով դեպի վեր է ձգվում գլխավոր անկյունաձև զարդապատկերը, որը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որոնց ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները` որպես ջրի և անոթի պարունակության պահապան։ Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկյունաձև մարմնով, բաց կտուցով արագիլի պատկերն է, որն ըստ հնագույն հավատալիքների գարնան ավետաբերն էր և արևի խորհրդանիշը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|