Jump to content

Կարմիր վանք (Քարվաճառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՔելբաջարի շրջան
Քարտեզ
Քարտեզ

Կարմիր վանք[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Արցախի Հանրապետության Ծար գավառի և Ապահեն բնակավայրերի միջև ընկած հատվածում։ Եղել է միջնադարի հայ գրչության կենտրոն[2]։ Ներկայումս Կարմիր վանքը գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում[3]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին տեղակայված է Դուտխու գետի Մոս վտակի աջ ափի ձորահովտին առանձնացած մի բլրակի՝ ծովի մակարդակից 1736 մետր բարձրության վրա, պատմական Մոս և Ապահեն բնակավայրերի միջև[4]։

Այս վանքի մասին վիմագրական տեղեկություններ առկա չեն, սակայն եկեղեցու մոտակայքում գտնվող գյուղի մասին տեղեկություններ կան, այդ տեղեկությունների համաձայն գյուղերը ունեցել են ծաղկուն անցյալ։ Անվան հետ կապված հստակ տեղեկություններ նույնպես առկա չեն, ավանդաբար այն անվանվել է Կարմիր վանք, իսկ վանքի մյուս անվանումը՝ Ղզըլվանք, մեզ է հասել 1911 թվականի ռուսական կայսրության գլխավոր շտաբի քարտեզից, քարտեզի մեջ այս վանքը նշված է որպես՝ Ղզըլվանք։

Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին չի տուժել ռազմական գործողություններից։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառի հանձնումով եկեղեցին հայտնվել է Ադրբեջանի օկուպացիայի ներքո և որևէ տեղեկություն չկա նրա ներկա վիճակի մասին։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ կառույց է, թաղակապ փոքր սրահով, արտաքին չափերն են՝ 6,90x4,83 մետր, իսկ պատերի հաստությունը` 0,80 մետր։ Երկարությունը արտաքինից 6,9 մետր է, լայնությունը՝ 4,53 մետր, իսկ պատերի հաստությունը՝ 0,8 մետր։

Ըստ կառուցման նախատիպի որն է՝ նախնական կառույցի պատերը շարված են բարձիկատեսք (ռուստիկ) մշակում ունեցող կվադրերով, հիմք է հանդիսանում այն թվագրել 9-10-րդ դարերի կառույց։ Ժամանակի ընթացքում եկեղեցին վերանորոգվել է կոպտատաշ քարերով։ Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմուտքից, և մեկ լուսամուտ արևելքից։

Ըստ ունեցած վերջին տվյալների եկեղեցին կիսավեր վիճակում է, եկեղեցու ծածկը փլված է, իսկ փլուզման պատճառները հայտնի չեն։ Եկեղեցու շուրջ եղել է նաև գերեզմանոց, ներկայումս գրեթե ոչինչ չի պահպանվել։ Կա խաչքարի մեկ պատվանդան որը գտնվում է եկեղեցու մեջ։ Եկեղեցուց արևմուտք է ընկած մուտքի բարավորը, որն արձանգրություն չունի։ Եկեղեցու ծածկը փլված է[5]։

Խորհրդային տարիներին տեղի բնակիչները եկեղեցու քարերը օգտագործել են մոտակա Ֆաթալիլար գյուղի տների կառուցման և վերանորոգման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարմիր վանք (Ղզըլվանք)».
  2. Կարապետյան, Սամվել (2019). Մռավականք (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  4. «Կարմիր վանքը». Monument Watch. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  5. Կարապետյան, Սամվել (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)