Կոնկորդ (անգլ.՝ Concord), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, Նյու Հեմփշիր նահանգում։ Կոնկորդը Նյու Հեմփշիրի նահանգակենտրոնն է։ 2000 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 40 687 մարդ։ Քաղաքը հիմնադրվել է 1733 թվականին։ Կոնկորդը կառավարվում է «քաղաքային խորհրդի» կողմից։ Այն բաղկացած է 14 անդամներից, իսկ քաղաքապետը ընտրվում է երկու տարին մեկ։