Համլետ Վարդանի Մաքսապետյան (հուլիսի 12, 1920(1920-07-12)[1], Երևան, Հայաստան[1] - սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)), հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ։ Պահեստի ինժեներ-գնդապետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Գնդապետ (1960)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1980)։
Ավարտել է Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան (1951)։ 1961-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։ 1966 թվականից եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ավտոմոբիլների ամբիոնի վարիչը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ավտոմոբիլների դինամիկայի, հուսալիության և անվտանգության հարցերին[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 367)։