Jump to content

Յասին Կեշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասին Կեշտա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 2002(2002-02-25) (22 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Յասին Կեշտա (ֆր.՝ Yassine Kechta, փետրվարի 25, 2002(2002-02-25), Փարիզ, Ֆրանսիա), մարոկկացի ֆուտբոլիստ, «Հավր» ակումբի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեշտան «Փարիզ» և «Հավր» ակումբների սան է: 2019 թվականին խաղացողը նշել է իր նորամուտը վերջիններիս դուբլի կազմում։ 2021 թվականի մայիսի 15-ին «Տրուայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Լիգա 2-ում[1]։ 2022 թվականի օգոստոսի 13-ին «Պոյի» դեմ խաղում Յասինը խփել է իր առաջին գոլը «Հավրի» կազմում[2]։ 2023 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ Օգոստոսի 13-ին «Մոնպելյեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Լիգա 1-ում[3]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Մարոկկոյի պատանեկան հավաքականի կազմում Կեշտան Տանզանիայում մասնակցել է Աֆրիկայի պատանեկան գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սենեգալի[4], Գվինեայի[5] և Կամերունի[6] հավաքականների դեմ խաղերին։

Օլիմպիական հավաքականի կազմում Մարոկկոն դարձել Է Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հավր VS. Տրուա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021-05-15. Արխիվացված օրիգինալից 2024-01-02-ին. Վերցված է 2024-03-08-ին.
  2. «Հավր VS. Պո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-08-13. Արխիվացված օրիգինալից 2022-07-30-ին. Վերցված է 2024-03-08-ին.
  3. «Մոնպելյե VS. Հավր 2:2» (անգլերեն). soccerway.com. 2023-08-13. Արխիվացված օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2024-03-08-ին.
  4. «Մարոկկո (մինչև 17) VS. Սենեգալ (մինչև 17) 1:1». soccerway.com (անգլերեն). 2019-04-15. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  5. «Գվինեա (մինչև 17) VS. Մարոկկո (մինչև 17) 1:0». soccerway.com (անգլերեն). 2019-04-21. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  6. «Կամերուն (մինչև 17) VS. Մարոկկո (մինչև 17) 2:1». soccerway.com (անգլերեն). 2019-04-18. Արխիվացված է օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  7. «Paris 2024. FOOTBALL - MEN - MOROCCO» (անգլերեն).