Jump to content

Վաղարշակուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերմուկ (Ջերմիկի գավառ)ից)
Քաղաք
Վաղարշակուպոլիս
Վարչական տարածքԹուրքիա
ՆահանգԾոփք
Այլ անվանումներԱբառնէ, Ավառնա, Ջերմուկ
ԲԾՄ700 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն50 812 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Տեղաբնականունվաղարշակուպոլսեցի
Ժամային գոտիUTC+3
Վաղարշակուպոլիս (Թուրքիա)##
Վաղարշակուպոլիս (Թուրքիա)

Վաղարշակուպոլիս (նաև՝ Աբառնե, Ավառնե, Ավառնա, Ջերմուկ, թուրքերեն՝ Çermik), հնագույն քաղաք Մեծ Հայքի Ծոփք աշխարհում, Ծովք լճից հարավ, Եփրատի ձախ կողմում[1][2]։

Քաղաքը նույնացվում է Խեթական արձանագրություններում հիշատակվող Ավառնայի (Ավարնա) հետ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր բուժիչ և տաք ջրերով։ Վաղարշակուպոլիս է կոչվել 4-րդ դարի վերջից, երբ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Ա Մեծը (379-395) այն շնորհել է Մեծ Հայքի արքա Պապի կրտսեր որդուն՝ Վաղարշակին։ Քաղաքը համապատասխանում է օսմանյան Դիարբեքիրի նահանգի Ջերմիկի գավառակի Ջերմուկ քաղաքին[1][2], որը եղել է ավան, բերդ, գյուղաքաղաք[3]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը առաջացել է գյուղից 2-3 կմ հեռու բխող տաք հանքային աղբյուրներից։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։

Միջին դարերում բնակավայրն ուներ Ջերմիկ անունով բերդ, որի պատճառով համարվում էր բերդավան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին ուներ 1000 տուն բնակիչ, որի մի մասը հայեր էին։ XX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և արհեստներն էր։ Զբաղվում էին դարբնությամբ, կոշկակարությամբ, տավագործությամբ և ջրաղացպանությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկն ուներ 2 եկեղեցի, որից մեկը կոչվում էր Ս. Աբդլմսեհ։ Գյուղի մերձակա լեռան գագաթին գտնվում է Ջերմիկ բերդը։ Բերդի ավերակները հասանելի էին մինչև 1986 թվականը։

Քաղաքում գործում էր 2 վարժարան` արական` 50 աշակերտով և իգական` 21 աշակերտուհիներով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 1008 էջ։
  3. «Դիարբեքիրի նահանգ, Ջերմիկի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 251